Զարթուցիչն ինչքան հնարավոր է հեռու դրեք ձեզնից. Ինչպե՞ս սովորել շուտ արթնանալ


Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե քա՞նի ժամ է ձեզ անհրաժեշտ քնելու համար: Բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ մարդուն անհրաժեշտ է 8 ժամ լիակատար հագստի համար: Սակայն, այն գրեթե  միշտ տատանվում է: Վատառողջ մարդուն կարող է անհրաժեշտ լինել 10 ժամ, ծանր ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ունեցողների համար՝ 12 ժամ և այլն: Կա տեսակետ, ըստ որի, մարդուն բավարար է անգամ 6 ժամ տևողությամբ քունը: Սակայն չարժե միտումնավոր փորձել կրճատել քունը: Յուրաքանչյուրիս անհրաժեշտ է առավելագույնս հանգստանալ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հուզական և թե՛ մտավոր մակարդակներում: Եվ այսպես՝

- 3 օր շարունակ փորձեք արթնանալ առավոտյան ժամը 6-ին: Առաջին ամիսը կլինի բավականին բարդ նոր ծրագրավորմանն ադապտացվելու համար, սակայն այն փորձված տարբերակ է. 3 օր վաղ արթնանալով՝ դուք  կքնեք երեկոյան 22:00-23:00-ին:

- Զարթուցիչն ինչքան հնարավոր է հեռու դրեք ձեզնից:

- Արթնանալուց անմիջապես հետո ակտիվ երաժշտություն լսեք:

- Մի՛ սնվեք քնելուց առնվազն 3 ժամ առաջ:

- Ձևավորեք առավոտյան սովորույթներ. լոգանք ընդունեք, մարզվեք ձեր նախընրած երաժշտության ներքո:

Երբ ձեր մարմինն արդեն իսկ ընդունի վերոնշյալ ծրագրավորման տարբերակը, դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք արթնանում նշանակված ժամից 5 րոպե շուտ:

Սիրե՛ք կյանքը և օգտագործե՛ք յուրաքանչյուր ակնթարթը, քանի որ «դուք» արդյունքն եք ձեր ապրած ակնթարթների:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...