Latest 10 episodes

6 միջոց առաջին հանդիպումանը լավ տպավորություն գործելու համար

Բոլորս կցանկանայինք, որ մեզ դատեին մեր ունակություններով և գիտելիքներով այլ ոչ մեր արտաքինով:

Սակայն երբ մենք առաջին անգամ ենք հանդպիպում մեկին, նրան բավական է մի քանի վայրկյան մեր մասին որոշակի տպավորություն կազմելու համար: Դուք կունենաք ընդամենը մեկ փորձ առաջին տպավորություն թողնելու համար, այդ պատճառով շատ կարևոր է դա լավ անել:

Ձեր պահվածքը

Ուշադրություն դարձրեք, թե որքանով եք դուք լավ հարաբերություններ կառուցում շրջապատի հետ: Արժե գիտակցված մոտենալ դեմքի արտահայտությանը, ձայնի տեմբրին և մարմնի լեզվին: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան խոսքը: Եվ պետք չէ թերագնահատել անկեղծ ժպիտի ուժը:

Անձնական տարածք

Պրոքսեմիկան գիտություն է այն մասին, թե ինչպես ենք մենք օգատգործում շրջապատող տարածքը շփման ժամանակ: Այս գիտության հասկանալը կարող է նշանակալիորեն մեծացնել հաջողության հասնելու ձեր հնարավորությունները:

Դա առավել կարևոր է հարցազրույցների ժամանակ: Երբ ձեզ առաջարկում են նստել, նստեք հարմար, ուղիղ, առանց հենվելու հետ կամ առաջ թեքվելու: Եթե զրուցակիցը չի նշել որտեղ, նստեք ուղիղ նրա դիմաց: Փորձեք չխաչել ոտքերը և ձեռքերը, քանի որ դա կարող է ցույց տալ ձեր կաշկանդվածությունը:

Ձեր հագուստը

Այն պետք է համապատասխանի ձեր պահվածքին և խոսքին: Եթե դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել, հագուստը պետք է լինի մաքուր, լավ նստած և համապատասխանի իրավիճակին:

Ձեր աքսեսուարները

Հիշեք հասարակ կանոն՝ քիչ նշանակում է լավ: Չարժե չափն անցնել զարդերի հետ: Աքսեսուարները պետք է լրացնեն ձեր կերպարը այլ ոչ ուշադրություն գրավեն: Կոշիկները նույնպես կարևոր են, համոզվեք, որ ամեն ինչ կարգին է:

Ձեր մազերը

Սանրվածքը կարող է լրացնել ձեր կերպարը կամ ամբողջությամբ փչացնել այն: Խառնված, յուղոտ, լաք քսած մազերը կվանեն ձեզանից, այդ պատճառով համոզվեք որ ձեր մազերը, ինչպես նաև եղունգենրը մաքուր են և կոկիկ:

Ձեր դիմահարդարումը

Դիմահարդարումը կարող է օգնել ձեզ զգալ վստահ, սակայն այն պետք է պատեհ լինի: Օրինակ, հարցազրույցին չի սազում վառ, աչք ծակող դիմահարդարում: Ավելի լավ է նախապատվությունը տալ թեթև, բնական երանգներին, որոնք կընդգծեն ձեր դիմագծերը:

Եվ հիշեք այն, թե ինչպես եք դուք ձեզ ներկայացնում, սերտորեն կապված է նրա հետ, թե ինչպես է աշխարհը ձեզ ընկալում: Եթե սովորեք ճիշտ արտահայտել ձեզ արտաքինի միջոցով, դուք ավելի շատ հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնելու:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments