Սմարթֆոնով քնելը վտանգավոր է առողջության համար

Համաձայն PewInternetProject-ի կատարած հետազոտության, սմարթֆոններ ունեցողների 44% սովորություն ունի քնել՝ կողքը դնելով սիրած հեռախոսը: Որքան էլ թերահավատորեն վերաբերքվեք այս տեղեկատվությանը, սակայն գիտնականները ապացուցել են սարքերի բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա, առավել ևս՝ գիշերային ժամերին:

Գոյություն ունի բռնկվելու վտանգ

Դա կարող է լինել անհամապատասխան ակումուլյատորի օգտագործումից: Սմարթֆոններ արտադրողները պնդում են, որ օգտագործողները չդնեն սարքերը բարձերի տակ, քանի որ դա կարող է հանգեցնել մարտկոցի գերտաքացմանը և, որպես հետևանք, կարող է լինել բռնկում և նույնիսկ՝ հրդեհ: Փորձեք չօգտագործել սմարթֆոնը որպես զարթուցիչ և ընդհանրապես չվերցնել այն անկողին:

Բջջային հեռախոսը կարող է քնի հետ խնդիրների պատճառ հանդիսանալ

Գիտնականները պնդում են, որ լուսադիոդային էկրանները ճնշում են մեր օրգանիզմի համար կարևոր հորմոնի՝ մելատոնինի, արտադրությունը: Հենց այդ հորմոնն է պատասխանատու մեր օրվա ռիթմի կանոնակարգմանը: Հետազոտողները պարզել են, որ կապույտ գույնի ալիքի երկարությունը համընկնում է ցերեկային լույսի ալիքի երկարությանը: Այդ պատճառով, երբ մենք քնելուց առաջ մի քանի ժամ անց ենք կացնում մոնիտորի կամ հեռախոսի էկրանի մոտ, մեր օրգանիզմը ընկալում է դա որպես ցերեկային լույս: Առողջական խնդիրներից խուսափելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս անջատել բոլոր էլեկտրոնային սարքերը քնելուց 2 ժամ առաջ:

Բջջային հեռախոսը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ

2011թ-ի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ բջջային սարքերը կարող են նոյագոյացությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով, սարքի բացասական ազդեցությունը քչացնելու համար հարկավոր է այն որքան հնարավոր է քիչ պահել գլխի մոտ:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: