Որտեղ և ինչպես նշել Հրե աքաղաղի տարին

Եթե որոշել եք 2017 թվականին ճանապարհորդել, ապա ավելի լավ է հետաձգել ուղևորությունը գոնե մի քանի օրով։ Դա այն պատճառով, որ տարվա հովանավոր աքաղաղը մոլի ընտանիքասեր է։ Աստղագետները կարծում են, որ աքաղաղի տարին կարող է ներդաշնակություն և փոխըմբռնում բերել ընտանիքում։ Եթե ուղևորությունը հնարավոր չէ չեղարկել, ապա ուղևորությունը կատարեք ընտանիքի հետ։

Այս տարվա ամենագլխավոր կանոնը՝ ոչ մի դեպքում չի կարելի ամանորի երեկոն անցկացնել ընտանիքից առանձին։ Դա կարող է վատ անդրադառնալ ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների վրա։ Եթե տարաձայնություններ կան, ապա ավելի լավ է դրանք պարզաբանել մինչ կեսգիշեր, այլապես, եթե 2017 թվականը դիմավորեք վեճի մեջ կամ սրտում պահված դժգոհությամբ, ապա տարվա տիրոջը դա խիստ դուր չի գա։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է փոխզիջման գնալ և հաշտվել։

2017-ի գլխավոր գույնը կարմիրն է։ Սակայն պարտադիր չէ կանգ առնել դասական կարմիր վրա, կարելի է ընտրել նաև ալ կարմիր կամ հրե երանգների զգեստներ՝ նարնջագույն, դեղին։ Եթե կրակի երանգները ձեր սրտով չեն, ապա կարող եք ընտրել կապույտ կամ մանուշակագույն զգեստ, դա նույնպես դուր կգա աքաղաղին։

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: