10 կարևորագույն կանոններ զարդեր կրելու համար

3-4-ից ավել մեծ աքսեսուարներ մի կրեք

Մեծ, ճաշակով աքսեսուարները հաճախ իրար հետ համադրել ստացվում է, սակայն դրանց քանակը չպիտի անցնի 3-4-ից: Դրանք նաև պետք է համապատասխանեն իրար գույներով, ոճով:

 

Վերարկուի օձիքը մի թաքցրեք մեծ շարֆի տակ

Եթե Ձեր վերարկուն արդեն իսկ ունի մեծ օձիք, ապա դրա վրայից շարֆ կապելու անհրաժեշտություն չկա: Դրա փոխարեն կարող եք թեթև շարֆիկ կապել պարանոցին՝ թողնելով այն օձիքի տակ:

 

Զարդերի հավաքածու օգտագործեք միայն այն դեպքում, եթե դրանց չափսերը փոքր են

Շատերը պնդում են, որ նույն հավաքածուից թևնոց, վզնոց, ականջօղեր և մատանիներ կրելը գեղեցիկ չի նայվում: Այդ տեսակետը մասամբ ճիշտ է, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե այդ զարդերը ինչ մեծության են: Եթե դրանք փոքր են, ապա միասին կրելը կարող է էլեգանտ լինել:

 

Մոռացեք այն «կանոնը», որ կոշիկների և պայուսակի գույները պետք է նույնը լինեն

Եթե Ձեր կոշիկները վառ գույն ունեն, ապա պայուսակը, ընդհակառակը, պետք է համեմատաբար ավելի բաց երանգ ունենա:

 

Դուք ընտրեք. կա՛մ վառ հագուստ, կա՛մ աչք ծակող զարդեր

Կերպար ստեղծելիս հարկավոր է ընտրել աչք ծակող կա՛մ հագուստ, կա՛մ զարդեր, կա՛մ էլ դիմահարդարում, բայց ոչ բոլորը միասին: Օրինակ՝ բլուզի վրայի մեծ մանյակը համադրել ադամանդե խոշոր ականջօղերի հետ ուղղակի անթույլատրելի է:

 

Մոռացեք ժամացույց կրելու մասին, եթե երեկոյան զգեստ եք հագնելու

Ձեռքի ժամացույցները համապատասխանում են առօրյա, սպորտային կամ բիզնես ոճի հագուստի հետ: Սակայն համադրելը դրանք երեկոյան զգոստների հետ անընդունելի է:

 

Խոշոր մատանիները ոչ բոլորին են սազում

Մեծ մատանիները գեղեցիկ չեն նայվում կարճ մատների վրա, սակայն բարակները վիզուալ կերպով կարող են երկարացնել մատները: Հիշե՛ք սա մատանի գնելիս:

Ձեռնոցները պետք է լինեն հագուստի որևէ կտորի գույնի

Հեշտ եղանակ ձեռնոցների գույն ընտրելու. ուղղակի նայեք Ձեր կոշիկների, գոտու կամ շրթներկի գույնին: Որպես կանոն՝ ձեռնոցների գույնը պետք է համապատասխանի հագուստի որևէ հատվածի գույնի հետ:

 

Եթե նուրբ գույնի հագուստ եք կրում, ապա խոսափեք սև կոշիկներից

Նուրբ գույնի հագուստի հետ համապատասխանում են նմանատիպ բաց գույների կոշիկներ: Մուգ կոշիկները այնքան էլ տեղին չեն այսպիսի դեպքերում:

 

Խառը գույների զարդը կրեք միայն նեյտրալ գույնի հագուստի հետ
Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: