Ինչպես ազատվել խռմփոցից. 7 արդյունավետ միջոց

Խռմփոցից ազատվելու 7 միջոց

1. Քնել կողքի վրա, քանի որ մեջքի վրա քնելը խթանում է խռմփոցը: Երբ մարդը քնած է մեջքի վրա, կոկորդի մկանները թուլանում են, և լեզուն փակում է ըմպանը: Թոքեր ավելի քիչ օդ է լցվում, և բերանի խոռոչում գտնվող օրգանները սկսում են թրթռալ, ուստի առաջանում է խռմփոց:

2. Վերացնել կոկորդի հետ խնդիրները: Հաճախ խռմփոցն առաջանում է ԼՕՌ-օրգանների հետ խնդիրների պատճառով՝ փափուկ քիմքի բորբոքում, քթըմպանի բորբոքում, գայմորիտ և այլն:

3. Աշխատել թողնել ծխելը: Ծխելն առաջացնում է շնչափողի և ըմպանի խրոնիկ բորբոքում: Բացի այդ՝ թուլացնում է մկանների տոնուսը` առաջացնելով խռմփոց:

4. Օգտագործել քթի կաթիլներ քնելուց առաջ: Անոթները լայնացնող կաթիլները կօգնեն նվազեցնել ԼՕՌ-օրգանների այտուցվածությունը և ազատվել խռմփոցից: Նույն կերպ կօգնի ծովի աղով քիթը լվանալը:

5. Ողողել կոկորդը քնելուց առաջ: Դրա համար հարմար են ամենաավանդական ողողումները, որոնք կիրառում են կոկորդի բորբոքման ժամանակ: Օրինակ` սոդայով, երիցուկով, աղով և էվկալիպտով լուծույթները:

6. Քնելուց 6 ժամ առաջ ոգելից խմիչք չօգտագործել: Հաճախ ալկոհոլային խմիչքներն առաջացնում են խռմփոց:

7. Օգտագործել քթի շերտիկներ: Դրանք վաճառվում են բոլոր դեղատներում և թույլ չեն տալիս խռմփացնել:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: