Անքնության դեմ պայքարելու անվնս միջոց

Անքնությունից տառապում են շատերը և նույնիսկ քնաբեր օգտագործելը չի օգնում: Բժիշկները հայտնաբերել են հասարակ միջոց, որը կօգնի մեկ րոպեում քնել:

Ամերիկացի գիտնականները մեթոդ են մշակել, որը օգնում է պայքարել անքնության դեմ առանց օրգանիզմին վնաս հասցնելու: Տեխնիկան մշակել է բժիշկ Էնդրյու Վեյլոմը: Դա հասարակ շնչառական վարժություն է, որը չի պահանջում ոչ մի հատուկ միջոց: Հետազոտողները պնդում են, որ Վեյլոմի տեխնիկայի օգնությամբ կարելի է քնել մեկ րոպեում:

Եվ այսպես, ինչ պետք է անել․

- Լեզվի ծայրը կպցրեք քիմքին և պահեք այդ դիրքով:

- Ինտենսիվորեն արտաշնչեք բերանով: Պետք է շnչառության ձայն գա:

- Այժմ փակեք բերանը, դանդաղ շնչեք քթով և հաշվեք մինչև 4:

- Պահեք շունչը և հաշվեք մինչև 7:

- Կրկին արտաշնչեք բերանով, հաշվեք մինչև 8:

Այս 5 կետերը պետք է կրկնել 3 անգամ:

Ինչպես բացատրել են գիտնականները, այս մեթոդիկան օգնում է օրգանիզմը կշտացնել թթվածնով և վերականգնել նյարդային համակարգի հաշվեկշիռը: Բացի այդ, այն շեղում է ավելորդ մտքերից, որոնք հաճախ խանգարում են քնել:

Ի դեպ ավելի վաղ գիտնականները պարզել են, որ քնի պակասը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա: Այն բերում է տարբեր ֆիզիկական և հոգեկան խնդիրների:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: