Latest 10 episodes

7 որակ, որոնք տարբերում են ուժեղ կանանց թույլերից

Որքան ուժեղ, համառ և վստահ բնավորություն ունի կինը, այնքան շատ բաների նա կհասնի կյանքում: Եվ դա վերաբերում է ոչ միայն կարիերային, այլև սիրուն, ընտանիքի ստեղծմանը, երեխաների դաստիարակությանը:

Ի՞նչն է միավորում ուժեղ կանանց:

Նրանք սովորել են ընդունել իրենց

Ժամանակակից հասարակությունը գովազդի միջոցով մշտապես կանանց պարտադրում է գեղեցկության իր չափորոշիչները, շփվելու եղանակները, ինչ-որ նոր պահանջմունքներ: Սակայն դրանց կուրորեն հետևելը ուղիղ ճանապարհ է դառնալու անդեմ էակ: Ուժեղ կինը, հենվելով կյանքի փորձի վրա, գիտակցում է իր յուրահատկությունը, հասկանում իր ուժեղ և թույլ կողմերը և ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա: Նա վստահում է իրեն, իր ճաշակին և զգացմունքներին:

Նրանք կարողանում են ներել

Ներելու կարողությունը հատուկ տաղանդ է, որը պետք է զարգացնել ողջ կյանքի ընթացքում: Առանց դրա հնարավոր չէ շարժվել առաջ: Ուժեղ կինը հասկանում է, որ ներումն ավելի շատ նվեր է իր համար, քան զիջում նրան, ով նեղացրել է: Ավելի արդյունավետ է պոկվել նեղվածության ճանկերից և ճիշտ եզրակացություններ անել՝ հետագայում սխալներից խուսափելու համար:

Նրանք խուսափում են թունավոր մարդկանցից

Այդ թունավոր կանայք հանդիպում են յուրաքանչյուրի կյանքում՝ ամեն ինչից դժգոհ, բամբասկոտ, մշտապես տառապող: Այդ բավականին հոգնեցնող զգացմունքային բեռից պետք է անպայման ազատվել:

Նրանք չեն համաձայնում ավելի քչին, քան արժանի են

Այն ըմբռնումը, թե ինչին եք դուք իրականում արժանի՝ կյանքի փորձի արդյունք է: Մշտական զիջումները և նվաստացումները կանանց համար ուղիղ ճանապարհ են դեպի խոր հիասթափություն: Ուժեղ կինը իրեն թույլ չի տալիս  մանր հարաբերություններ և անիմաստ հակամարտություններ: Նրանք գիտեն որտեղ ուղղեն իրենց հոգևոր ուժերը և էներգան:

Նրանց քիչ է հուզում, թե ինչ են մտածում ուրիշները

Համեմատվել ուրիշների հետ, կախված լինել ուրիշի կարծիքից և գնահատականից, դա նրանց համար չէ: Նա հիանալի գիտի, որ իր երջանկությունն իր սեփական ձեռքերում է: Նա է պատասխան տալիս իր որոշումների համար և անհաջաղությունները չի բարդում ուրիշի վրա:

Նրանք գիտեն, որ կատարյալ չեն, սակայն չեն նեղվում

Կարելի է մշտապես վազել ինչ-որ իդեալների հետևից և ոչինչի չհսնել: Սակայն արդյո՞ք իմաստ կա դրա վրա ծախսել միակ կյանքը: Ուժեղ կինը հասկանում է, որ մարդիկ կատարյալ չեն: Շնորհիվ իր լավ զարգացած հոգեկան հատկությունների նա կարողանում է հարմարվել ինքն իր և շրջապատող մարդկանց հետ, նույնիսկ, եթե  նրանք հեռու են կատարյալ լինելուց:

Նրանք հարգում են իրենք իրենց և հարգանք պահանջում ուրիշներից

Ուժեղ կին չեն ծնվում, այդպիսին դառնում են: Այդպիսի կնոջ հետևում կյանքի մի մեծ  փորձ է: Միայն դրա շնորհիվ է կինը կարողանում հասկանալ, թե ինչի է նա ընդունակ: Նա ունի պատճառ իրեն հարգելու, և բոլորը դա հասկանում են:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments