Latest 10 episodes

Մազերը ներկելու բնական միջոց

Քչերն են  առավոտյան սուրճը վայելելիս մտածում, թե ինչ այլ բանի համար են  կիրառվում սուրճի հատիկները: 

Սուրճի հատիկներով կարելի է, օրինակ,  ներկել մազերը: Ամեն ինչ շատ պարզ է, բայց պետք է հիշել . այս մեթոդը շիկահերներների և  խարտյաշ մազեր ունեցողների համար չէ: Սուրճով պատրաստված ներկանյութը նրանց մազերին շատ անսպասելի երանգ կարող է հաղորդել: 

Շագանակահերներները, սակայն, բնական այս ներկանյութի միջոցով կարող են փայլ և     գունային հարուստ երանգ հաղորդել իրենց մազերին:

Անհրաժեշտ բաղադրիչներն են

2 ճաշի գդալ կոնյակ

2 ձվի դեղնուց

2 թեյի գդալ աղացած սուրճ

2 թեյի գդալ ձիթապտղի յուղ

ջուր

Հարկավոր է

Թասիկի մեջ խառնել կոնյակը, դեղունցները, աղացած սուրճը և ձիթապտղի յուղը

Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի ոչ շատ մածուցիկ զանգված

Լվանալ գլուխը շամպունով, կիսաթաց մազերը բաժանել փնջերի

Ներկանյութը վրձնով քսել հերթով բոլոր փնջերին

Դնել պոլիէթիլենային գլխարկ, գլուխը փաթաթել սրբիչով կամ բրդյա շալով

20 րոպեից գլուխը լվանալ շամպունով

 

 Խմեք սուրճ, ապա ներկեք ձեր վարսերը սուրճով և համոզված եղեք. ձեր կողքով անտարբեր անցնողները պարզապես ձևացնում են:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: