Այս երեք բաղադրիչները կկանխեն մազաթափությունը

Եթե հոգնել եք  հոնքերը ներկելուց,  աչքերը ծանրացնող ու ցավեցնող արհեստական թարթիչներ  դնելուց, իսկ ձեր ամուսինը ձեզ այնքան ժամանակ չի տրամադրում, որքան իր ճաղատացող գլխին, ապա ճիշտ ժամանակն է   դիմել այս հրաշք  միջոցի օգնությանը:  

Խիտ և երկար թարթիչներ ու հոնքեր ունենալու, նաև  մազաթափությունը   կանխելու համար ձեզ հարկավոր է ընդամենը

20 մլ գերչակի յուղ 

15 մլ ավոկադոյի յուղ

5 մլ կոկոսի յուղ  

 

Պատրաստման ձևը

Կոկոսի յուղով լի տարան դրեք եռացող ջրով լի կաթսայի կափարիչին, մինչև այն հալվի,   ապա նշված բոլոր բաղադրիչները լցրեք 40-50 մլ շշի մեջ և թափահարելով խառնեք

Կիրառումը

Քնելուց առաջ փոքրիկ մաքուր խոզանակով քսեք յուղերի խառնուրդը թարթիչներին և հոնքերին, նաև     հոնքերի շուրջ մաշկին՝ «քնած» մազարմատներն արթնացնելու   և մազերի աճին նպաստելու համար:

Գլուխը լվանալուց 25-30 րոպե առաջ քսուքը հարկավոր է խնամքով տարածել գլխի մաշկին (տղամարդկանց դեպքում): Շաբաթը 1-2 անգամ այս միջոցն օգտագործելուց  կարճ ժամանակ անց  նա կզգա շոշափելի արդյունք:   Խորհուրդ տվեք   քսուքը գլխին պահել 40 րոպեի չափ, իսկ գլուխն այդ ընթացքում փաթաթել տաք շալով:

Կանայք էլ կարող են այս զանգվածը քսել մազարմատներին: Որոշ ժամանակ անց կունենաք ավելի փարթամ  վարսեր:

Today's most read news !
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. КамАЗ-ը երթևեկելի գոտուց հայտնվել է կիսաքանդ հատվածում
Comments

Name: