Սալոր, բալ, կաթով սուրճ. ինչպիսի շրթներկներ ենք օգտագործելու 2017-ին

Ամեն մեկը բյութի թրենդներին տարբեր կերպ է վերաբերվում՝ ոմանք անխտիր հետևում են դրանց, ոմանք զգուշությամբ փորձում, ոմանք նախընտրում «իրենց» գույները և նյութակազմվածքը:

Բարեբախտաբար, 2017-ի համար դիզայներները բարյացակամ են և չեն սահմանափակում ոճային դիմահարդարման ընտրության մեջ: Թրենդում լինելու է գրեթե ամեն ինչ՝ սկսած նուրբ նյուդից, մինչև գրաֆիկական գծեր և վառ շրթներկեր:

Ահա 2017թ-ի շրթներկի արդիական գույները.

Կարմիր

Կարմիր շրթներկը միշտ դասական է: Մոռացեք, որ ժամանակին այն համարվում էր միայն «երեկոյան» տարբերակ: Այժմ դուք կարող եք հանգիստ այն ընդգրկել ձեր ամենօրյա կերպարում: Նոր սեզոնում դուք կարող եք ընտրել կարմիրի յուրաքանչյուր երանգ՝ անփայլ, սատինե, թանձր և կիսաթափանցիկ: Արդիական են բոլորը:

Սալորի մուրաբա

Դեռ չհասցրած ազատվել գինու գույնի շրթներկից, որն այս տարի գրեթե «պայթեցրել» է պոդիումները, փոխարինելու է գալիս հյութալի սալորը: Որքան էլ զարմանալի հնչի, սակայն սալորի գույնի երանգները սազում են մաշկի ամեն գույնի հետ: Կարևորը ճիշտ երանգ ընտրելն է: Եթե ձեր մաշկը բաց է, ապա ընտրեք ավելի կարմիրին մոտ երանգ: Դեղնավուն մաշկին կսազի մանուշակագույն և կարմիր-շագանակագույն շրթներկները: Մուգ մաշկի համար ընրությունը ավելի հեշտ է: Դրան սազում է ցանկացած սալորագույն շրթներկ:

Հարբած բալ

«Հարբած» բալի գույնի շրթներկը մեզ մոտ է եկել այս աշուն և սիրվել շատերի կողմից: Այս երանգի հետ այդքան էլ հեշտ չէ: Այն պետք է համադրել մուգ գույնի հագուստի հետ: Նաև պետք է քսել շատ կոկիկ: Դա անելու համար, վերցրեք թափանցիկ մատիտ, անցեք շուրթերի գծերի վրայով և նոր քսեք գույնը: Մեկ այլ տարբերակ է մեկ կաթիլ կոնսիլեր քսել վերին շուրթի վերևի մասում:

Կաթով սուրճ

Այս տարբերակը սեզոնի նորույթն է: Դա ոչ շագանակագույնն է, ոչ էլ նյուդը, այլ միջինը՝ կաթով սուրճի և կակաոյի միջև: Այս երանգը հիանալիորեն կլրացնի հարմարավետ ձմեռային կերպարը: Օգտագործեք այս շրթներկը խոշոր գործվածքով մեծ սվիտերի կամ տրիկոտաժային զգեստի հետ:

Վարդագույն վարդեր

Գեղցկության և նրբագեղության չափանիշը, գարնան և սիրո խորհրդանիշը՝ վարդագույն շրթներկը հաղթականորեն վերադառնում է 2017-ին: Այս անգամ թրենդային են վարդագույնի բոլոր երանգները՝ հյութալիից մինչև նուրբ՝ գրեթե թափանցիկը: Բաց մաշկով աղջիկներն ավելի լավ է ուշադրություն դարձնեն բաց վարդագույն շրթներկին, իսկ ավելի մուգ մաշկ ունեցողները՝ ավելի մուգ:

Առույգ նարինջ

Նարնջագույն շրթներկն առաջին տարին չէ, որ հայտնվում է նորաձևության ցուցադրություններում: Վառ նարնջագույնը, թունդ գազարագույնն արդեն մեզ ծանոթ տարբերակներ են, իսկ 2017-ին դրանց միանում է դեպի կարմիր գնացող սառը նարնջագույնը:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: