Latest 10 episodes

7 բան հարաբերություններում, որոնց մասին չի կարելի խոսել

Դուք քննարկում եք սիրավեպը ընկերուհիների հետ և դա հիանալի է: Սակայն յուրաքանչյուր հարաբերություններում լինում են պահեր, որոնց մասին ոչ միայն պատմել, այլ անգամ հիշատակել չի կարելի: Օրինակ.

Սեքսուալ ճգնաժամ

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ․ դուք մի քանի ամիս չեք ունենում հարաբերություններ, չեք հասկանում պատճառը և պատմում եք ընկերուհիներին: «Մենք  4 ամիս ոչինչ չենք արել»,-ասում է ձեզանցից մեկը: Եվ ինչպե՞ս դա կօգնի ձեզ: Ոչ մի կերպ: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մեկի հետ չքննարկել այն, ինչ տեղի է ունենում ձեր ննջասենյակում: Միայն ձեր տղամարդու հետ, իսկ եթե խնդիրը չլուծվի՝ դիմեք սեքսոփատոլոգին:

Խնդիրներ սկեսուրի հետ

Եթե դուք վիճել եք ձեր սկեսուրի հետ՝ մի շտապեք պատմել դրա մասին ընկերուհուն: Ամենայն հավանականությամբ նա ձեզ կսփոփի, սակայն դա ձեզ ոչինչով չի օգնի: Հանգստացեք, այնուհետև պատմեք ձեր ամուսնուն և միասին փորձեք լուծել խնդիրը:

Նրա սեքսուալ երևակայության մասին

Երբեք մի կիսվեք այդ տեղեկատվությամբ: Պատկերացրեք, եթե նա նույնը ձեր հանդեպ անի:

Ձեզանից մեկի դավաճանության մասին

Կարևոր չէ ֆիզիկական կամ զգացմունքային․ դա շատ կարևոր իրադարձություն է, որի մասին ցանկանում եք պատմել ինչ-որ մեկին, սակայն չարժե այդպես վարվել: Առաջին հերթին դա կփչացնի ձեր ընկերների հարաբերությունները ձեր ամուսնու հետ: Երկրորդը, եթե որոշել եք բաժանվել, այնուհետև կրկին միանալ՝ ավելի բարդ կլինի: Ավելի լավ է դա թողնել ձեր հարաբերությունների ներսում, մինչև չորոշեք, թե ինչ եք անելու:

Ընտանեկան գաղտնիքները

Եթե նա ձեզ պատմել է եղբոր ծանր հոգեկան հիվանդության մասին կամ ծնողների բաժանման պատճառի, մի շտապեք կիսվել ձեր ընկերուհիների հետ: Այդպիսի պատմությունները ձեր վստահության և լավ հարաբերությունների հավաստիքն է, չարժե փչացնել դա:

Նրա ֆինանսական սխալները

Ֆինանսական հարցերը բաժանումների ամենատարածված պատճառներից են: Չարժե խայտառակ անել նրան ընկերուհիների մոտ՝ պատմելով, թե որքան անհաջող է նա կատարում ֆինանսական գործարքները:

Զույգի թերությունները

Իհարկե ոչ ոք չի արգելում ձեզ խոսել նրա առավելությունների մասին, սակայն թերությունների մասին պատմելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Եթե դուք երկար եք հանդիպելու, նրանք անպայման կծանոթանան և այդպիսի գաղտնիքները կարող են վատ անդրադառնալ նրանց հարաբերությունների վրա:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: