Latest 10 episodes

Ինչպես վերադարձնել կիրքը. 5 միջոց

Կիրքը լքում է հարաբերությունները ոչ միայն սթրեսի, հոգնածության և առօրեկանաության պատճառով: Իրար հանդեպ հետաքրքրությունը վերադարձնելու համար բավական չէ գնել կարմիր ժանյակավոր ներքնազգեստ և վառել բուրավետ մոմեր:

Յուրաքանչյուր զույգ ունի իր չափանիշերը․ ոմանց բավական է շաբաթը մեկ անգամ ունենալ հարաբերություններ, ոմանք ցանկանում են ամեն օր: Միակ միջոցը՝ հսկանալու անհատական չափաբաժինը՝ բավարարվածության զգացումն է:

Ամեն մի զույգ ունենում է իր պայմանական-ֆիզիոլագիական ռիթմը: Երբ ընատնեկան կյանքը կառուցված է, կենցաղը կարգավորված, պարտականությունները բաժանված, սեքսը կարող է ավելի քիչ լինել, քան մեղրամիսի ժամանակ, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վատն է դարձել, բացատրում են հոգեբանները:

Եթե դուք ընդհանուր առմամբ գոհ եք ձեր հարաբերություններից, ապա ոչինչ փոխել չարժե: Իսկ եթե զգում եք, որ ձեզ պակասում են փորձարկումնները, նրբությունը կամ կիրքը, ուրեմն պետք է մտածել, թե ինչպես բարձրացնել բավարարվածության զգացողությունը:

Դադարել նեղանալ և մանիպուլյացիայի ենթարկել

Գոյություն ունեն սեքսուալ վարքի մի քանի կարծրատիպեր, որոնք վատ են ազդում և տղամարդկանց, և կանանց վրա: Օրինակ, համարվում է, որ տղամարդը «միշտ ցանկանում է» կամ նա «միայն մեկ բան է ուզում»: Եվ կնոջ յուրաքանչյուր արձագանքից նա պետք է կազմ ու պատրաստ լինի և, եթե դա տեղի չի ունենում, կինը կարող է նեղանալ, տխրել և հիասթափվել: Սակայն պետք է իմանալ, որ տղամարդն ունի իրավունք նաև հրաժարվելու սեքսից:

Կանանց մասին նույնպես կան կարծիքներ, իբրև նրանք մանիպուլյացիայի են ենթարկում տղամարդկանց՝ հրաժարվելով սեքսից:

Ընդհանրապես խնդիրների մասին լռելը, ինչպես նաև բաց սկանդալներն աստիճանաբար մեծացնում են անդունդը և ժամանակի ընթացքում բերում միմյանց հանդեպ տհաճ զգացողությունների, իսկ անբարեհաճությունը կրքի լավագույն ուղեկիցը չէ:

Արդյո՞ք կա ճանապարհ: Այո, չօգտագործել սեքսը որպես հարաբերություններ կարգավորող գործիք: Այն պետք է ընկալել որպես ուրախություն և հաճույք պատճառող գործընթաց:

Սովորեք խոսել սեքսի մասին

Տղամարդկանց և կանանց դժվար է խոսել սեքսի մասին: Մարդիկ ամաչում են քննարկել, թե ինչ է իրենց դուր գալիս, ինչը՝ ոչ: Ինչ են նրանք ակնկալում անկողնում, ինչ են ցանկանում շտկել: Արդյունքում, նրանք մնում են չբավարարված:

Իսկ ո՞վ է ցանկանում զբաղվել սեքսով, որը հաճույք չի պատճառում: Եվ ահա պատճառներ են հորինվում դրանից խուսափելու համար՝ զբաղվածություն, վատ տրամադրություն, գլխացավ:

Այդ պատճառով շատ կարևոր է զույգի հետ խոսել սեքսի մասին: Հանգիստ, առանց մեղադրանքների: Պատմել նրա մասին, թե ինչ հաճելի չէ:

Առանձնացնել ինտիմ կյանքը կենցաղից

Սովորաբար վեճերը, կենցաղը, տոները, ուտելիքը, սեքսը, երեխաները, հանգիստը, տնային գործերը միախառնվում են: Եվ զույգը պառկում է քնելու քննարկելով առկա խնդիրները: Իսկ սեքսը չի սիրում հոգսեր:
Այդ պատճառով շատ կարևոր է առանձնացնել այն կենցաղային, ընտանեկան կյանքից: Պետք է պայմանավորվել՝ խոհանոցում ուտել, քննարկել գործերը, իսկ ննջասենյակում՝ հանգստանալ և սեքսով զբաղվել:

Չմտածել, որ դուք գիտեք ձեր զույգին

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ հարաբերությունների մեջ են, մտածում են, որ շատ լավ գիտեն իրենց զույգին: Սակայն այս մոլորությունը բերում է կանխատեսելի և ձանձրալի սեքսի: Պետք է հիշել, որ զույգն առանձին անձ է, ում մասին երբեք չեք կարող ամեն ինչ իմանալ: Ավելի իրատեսական է մշտապես նոր բաներ իմանալ նրա մասին, քանի որ մարդիկ փոխվելու հատկություն ունեն:

Հետաքրքրությունը բազային զգացմունք է, որը շատ էներգիա է պարգևում հետազոտությունների, փորձարկումների համար, փոխում է մարդկանց, նրանց կյանքը, սեքսուալը՝ նույնպես:

Հանգստանալ

Ավելի հաճախ սեքսով զբաղվել և հաճույք ստանալ մեզ խանգարում է սովորական հոգնածությունը: Աշխատանքից տուն գալուց, երեխաներին կերակրելուց, դասերը ստուգելուց, մաքրություն անելուց և վաղվա օրը պլանավորելուց հետո միակ ցանկությունը մնում է հասնել անկողին և քնել:

Հանգստացեք, ժամանակ գտեք ձեր համար: Դա այդքան էլ դժվար չէ: Առավել ևս, եթե հիշեք, որ կյանքի իմաստը ոչ թե ամենօրյա վազքի մեջ է, այլ այն երջանկության, որը պարգեևում է ձեզ մտերիմների և սիրելիների կողքին լինելը:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments