2016-ի աստղային բաժանումեր, որոնք պարզապես կոտրեցին մեր սրտերը

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Սա թերևս 2016-ի ամենաշոկային բաժանումն էր: Կարծես ամբողջ աշխարհը կանգ էր առել: Շատերը սա կոչեցին «մի ողջ դարաշրջանի ավարտ»:

Ռիհաննա և Դրեյք

Չնայած որ նրանք երբեք էլ պաշտոնապես չեն հայտարարել իրենց՝ զույգ լինելու մասին, սակայն բոլորս վստահ էինք, որ նրանք միասին են: Եվ իրենց բաժանման (եթե իհարկե նրանք երբևիցե միասին եղել են) կասկածը մեզ ցավ է պատճառում:


Թեյլոր Սվիֆթ և Քելվին Հարիս



Այս զույգը 2015-ի ամենաքննարկված սիրահար զույգն էր, և 15 ամիս միասին լինելուց հետո նրանց բաժանումը ցնցեց բոլորիս:


Բրուքլին Բեքհեմ և Քլոե Գրեյս Մորեց



Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին և Քլոե Մորեցը համարվում էին հոլիվուդի քաղցրիկ զույգերից մեկը, և նրանց բաժանումը բավականին տխրեցնող էր:


Սիա և Էրին Անդերս Լանգ



Այս զույգը բաժանվեց երկու տարի ամուսնությունից հետո: Այնուամենայնիվ, նրանք հայտարարեցին, որ կմնան լավ ընկերներ:


Լեդի Գագա և Թեյլոր Քիննի



Զույգը հուլիսին չեղյալ հայտարարեց իրենց նշանադրության լուրը:


Թեյլոր Սվիֆթ և Թոմ Հիդելսթոն



Եվ կրկին Թեյլոր, և կրկին հերթական բաժանում: Հարիսի հետ բաժանումից օրեր անց Թեյլորին արդեն կարելի էր տեսնել Հիդելսթոնի գրկում: Ինչևէ, նրանց բաժանումը եղավ նույնքան արագ, որքան միությունը:


Բելլա Հեյդիդ և Վիքենդ (The Weekend)



Զույգը բաժանվեց նոյեմբերին՝ մեկ ու կես տարի միասին լինելուց հետո: Բաժանումից հետո նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են լավ ընկերներ մնալ, սակայն ակնհայտորեն Վիքենդը Հեյդիդին Victoria՛s Secret-ի շոուին գրավիչ ներքնազգեստով տեսնելուց հետո զգաց, որ չի կարող լինել պարզապես նրա ընկերը:


Քլոե Քարդաշյան և Լամար Օդոմ



Քիմ Քարդաշյանի քույրը և Օդոմը 2009 թվականից սկսած բազմիցս միացել և բաժանվել են, սակայն կարծես թե այս անգամ նրանց բաժանումը վերջնական է:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: