Ինչպես ազատվել տանջող հազից

Երբ երկար ժամանակ տանջում է  հազը, իսկ դեղատներից գնված հաբերն օգուտ չեն տալիս, ճիշտ ժամանակն է հիշել ավանդական բաղադրատոմսերի մասին:

Սոխ, մեղր և կիտրոն

Սոխը մանր կտրատել, ավելացնել մեղր և կիտրոնի հյութ, թողնել 5 ժամ: Խմել օրը  3 անգամ՝  3-ական ճաշի գդալ: Այս հեղուկը ախտահանող և խորխաբեր հատկություն ունի:

Կոճապղպեղ և անանուխ

3 ճաշի գդալ կոճապղպեղի աղացած արմատի և մեկ պտղունց չորացրած անանուխի վրա  4 բաժակ ջուր  լցնել, եռացնել, ապա թուլացնել կրակը և սպասել, մինչև   ջուրը կիսով չափ գոլորշիանա: Սառեցնել և ավելացնել մեղր, խառնել: Մի քանի ժամը մեկ խմել մեկական ճաշի գդալ: Հեղուկը խորխաբեր և կոկորդը հանգստացնող հատկություն   ունի:

Մեղրով կաթ

Ամենահայտնի  միջոցն է՝ հազի դեմ: Տաք կաթի մեջ մեկ ճաշի գդալ մեղր խառնել, խմել քնելուց առաջ: Հազը կփափկի և հանգիստ կքնեք:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: