13 գիտականորեն ապացուցված միջոց ավելի գրավիչ լինելու համար

Գրավչությունն իրենից շատ ավելին է ներկայացնում քան զուտ գեղեցիկ արտաքին տեսքը: Այն,թե ինչպես եք դուք ձեզ պահում, խոսում և շատ այլ բաներ ազդում են մարդկանց կողմից ձեր գրավչության աստիճանի ընկալման վրա:
Այս հոդվածը ձեզ կօգնի ավելի գրավիչ երևալ մարդկանվ աչքերում:


Հումորի զգացողություն



Հումորով մարդիկ ավելի գրավիչ են հասարակության համար: Սա հիմնականում վերաբերում է տղամարդկանց: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հավանական է, որ իրենց հեռախոսահամարը տան այն անծանոթ տղամարդուն, ով ինչ-որ կատակ է արել և նրանց ծիծաղ է պարգևել:


Շրջապատեք ձեզ ընկերներով



Մարդիկ ավելի լավ են դիտվում, երբ գտնվում են խմբի մեջ: Սա հեգեբանական հարց է՝ կապված մեր ուղեղի՝ երևույթներն ու մարդկանց ընկալելու ձևի հետ:


Վերջ տվեք մանր-մունր խոսակցություններին



Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի լավ են վերաբերվում և ավելի վստահում են այն մարդկանց, ովքեր խորը հարցեր են տալիս, քան նրանց, ովքեր խոսում են առօրյա, մակերեսային թեմաներից:


Եղեք առաջնորդ



Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խմբում գտնվող մարդիկ հակված են իրենց խմբի առաջնորդին ավելի գրավիչ համարել, քան խմբից դուրս գտնվող անձինք:


Շատ ժպտացեք



Որքան լայն և ջերմ է ժպիտը այնքան ավելի գրավիչ եք դուք մարդկանց աչքերում: Ուրախ դեմքի արտահայտությունը կարող է կոմպենսացնել որոշակի ֆիզիկական թերություններ:


Շուն պահեք



Շուն պահելը մարդուն որակում է, որպես հոգատար և հետևապես նա ավելի գրավիչ է դառնում:


Եղեք բարի



Երբ մարդիկ լսում են, որ ինչ-որ մեկը բարի է, նրանք ի սկզբանե նրան ավելի գեղեցիկ են պատկերացնում:


Ապրեք ավելի բարձրամակարդակ վայրում



Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի գրավիչ են համարում այն տղամարդկանց, ովքեր նկար են հրապարակել շքեղ տանը նկարված, քան նրանց ովքեր միջին մակարդակի բնակարանում են նկարվել:


Լավ երաժշտություն լսեք



Լավ երաժշտություն լսելը ավելի գրավիչ է դարձնում մարդուն: Իսկ այ ինչ-որ երաժշտական գործիքի տիրապետելը ավելի մեծ գրավչություն է պարգևում:


Հաճելի մեկի հետ հանդիպեք



Մարդիկ ավելի հակված են ձեզ գրավիչ համարել, եթե դուք բարետես մեկի հետ եք հանդիպում:


Ընդհանուր զարգացվածություն



Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բազմակողմանի զարգացած մարդիկ ավելի գրավիչ են հասարակության համար:


Էքստրեմալ սպորտով զբաղվեք



Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք էքստրեմալ սպորտով զբաղվող տղամարդկանց ավելի գրավիչ են համարում:


Կարմիր գույն կրեք



Կարմիր գույն կրող կանայք ավելի գրավիչ են տղամարդկանց աչքերում, սակայն սա միարժեք կանոն չէ:

Today's most read news !
  • Կադրեր «Ճաճոյի Էդոյի» որդու սպանության վայրից. ձերբակալվել է սպանվածի կինը
  • «Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին». Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին
  • Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը»
  • Մարինա Գրեգը՝ Դուբայում տարեդարձը միայնակ նշելու և կարևոր ցանկությունների մասին
  • «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը վերադառնում է
  • Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթին ամուսնության 3-ամյակի առթիվ
  • Վերջին ստեղծագործությունը, որ ընթերցել եմ, Էդգար Կոստանդյանի «Կուկուն» էր. Լևս Դավթյանը վիրտուալ տիրույթից տեղափոխվում է գրքերի աշխարհ
  • Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի խորհուրդներն՝ ամառային նորաձեւության մասին
Comments

Name: