Ինչ չի կարելի նվիրել 2017թ-ի ամանորին

Արդեն որոշել ե՞ք, ինչ նվիրել 2017թ-ի ամանորին ձեր ընկերներին: Նվերների ընտրությունը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց հետաքրքիր գործընթաց է:

Սակայն կարելի է հանկարծակի, անմտածված նվիրել այնպիսի իր, որը մարդուն կբերի անհաջողություն: Ահա նվերների ցուցակ, որոնք չի կարելի նվիրել Հրե Աքաղաղի տարուն:

Ժամացույց. ինչպես պատի, այնպես էլ ձեռքի: Դա արագ անցնող ժամանակի խորհրդանիշ է: Նվիրած ժամը համարվում է հիշեցում արագընթաց կյանքի մասին: Այդ նվերը Հրե Աքաղաղիտարուն ոչ մի դրական զգացմունքներ չի պարգևի:

Սառը զենք. դանակները և հուշանվեր դաշույները հաճախ են նվիրում հիշարժան օրերին կամ ծննդյան օրերին: Սակայն Հրե Աքաղաղի տարուն այդպիսի նվերը պատեհ չէ: Հրե Աքաղաղիտաք էներգիան չի սազում սառը զենքի էներգիայի հետ, այդ պատճառով այդպիսի նվերը կարող է խախտել նվերը ստացողի էներգետիկ ամբողջությունը:

Սառը գույների տեքստիլ արտադրանքներ. տեքստիլը տան համար համարվում է լավ ամանորյա նվեր: Այս տարին նույնպես բացառություն չէ, սակայն ընտրություն կատարելիս, ուշադրություն դարձրեք գույներին: Վառ և ջերմ գույները ճիշտ կլինեն, իսկ սառը երանգները կարող են անհաջողություն բերել ֆինանսական հարցերում:

Կատուների պատկերներ և արձանիկներ. Հրե Աքաղաղն առաջին հերթին թռչուն է, իսկ թռչունների համար թիվ մեկ թշնամին կատուներն են: 2017թ-ին խորհուրդ չի տրվում նվիրել իրեր, որոնք կապված են կատուների հետ, իսկ թռչունների պատկերները դրական ազդեցություն կունենան այն ստացողի վրա:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...