Latest 10 episodes

Արտահայտություն, որը մեկընդմիշտ կկանգնեցնի բամբասողներին

«Պատկերացնում ես, նրա ամուսինը...», «Նա ընդհանրապես չի կարողանում հագնվել...», «Իրականում նա ոչ մի մասնագետ էլ չէ...», «Նրանց երեխաները լրիվ անդաստիարակ են....»՝ բոլորս էլ մեր կյանքի ընթացքում լսել ենք այդպիսի արահայտություններ:

Մենք էլ երբեմն դեմ չենք լինում քննարկել ընկերներին կամ գործընկերներին: Մարդիկ շատ են սիրում բամբասել: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր խոսակցությունների 80% այլ մարդկանց և նրանց սովորությունների քննարկում է:

Ինչու՞ ենք մենք այդքան սիրում բամբասել

Ըստ հոգեբանների, գլխավոր պատճառը մարդու ձգտումն է թեթևացնել սոցիալական կապերի հաստատաման գործընթացը: Հակակրանքը, որը կիսում են զրուցակիցները, նրանց ավելի է մտերմացնում, քան ընդհանուր հետաքրքրությունները և համակրանքը: Մարդիկ հուզմունք են զգում, երբ պատմում են գաղտնի տեղեկատվություն ուրիշների մասին:

Գոյություն ունեն բամբասողներ, ովքեր հաճույք են ստանում ուրիշների անհաջողություններից և ձախողումներց:

Ինչպե՞ս կանխել դա

Թվում է, թե բամբասանքներն ամենուր են և դժվար է դրանցից խուսափել: Սակայն հոգեբանները հասարակ արտահայտություն են մտածել, որը կարող է կանգնացնել բամբասողին: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ներգրավվել այլ մարդու մասին բացասական խոսակցության մեջ, ուղղակի հարցրեք՝ «Ինչու՞ ես դու դա ինձ ասում»:

Հասարակ արտահայտություն է, այդպե՞ս չէ: Սակայն, այնդուհանդերձ, այն շատ արդյունավետ է: Առաջինը՝ այդ հարցը ցրում է բամբասողի նենգ նպատակը, երկրորդը՝ ստիպում նրան հասկանալ, որ դուք հետաքրքված չեք մասնակցություն ունենալ այդ խոսակցության մեջ, և նա կորցնում է ձեր՝ որպես զրուցակցի հանդեպ հետաքրքրությունը:

Բամբասանքներն այդքան էլ անվնաս չեն: Դրանք բացասաբար են ազդում մարդու զգացմունքային առողջության և համբավի վրա: Պետք է հասկանալ՝ երբ դուք բամբասում եք, ուղղակի և անուղղակի վնասում եք: Այդ պատճառով, հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը փորձի ձեզ ներգրավվել բամբասանքների մեջ, հիշեք հասարակ արտահայտությունը՝ «Ինչու՞ ես դու դա ինձ ասում», կարող է կանգնեցնել կեղտոտ բամբասանքների հոսքը:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments