Հետաքրքիր փաստեր վարսերի մասին

Կան   մարդիկ, որոնք չեն սիրում սանրվել: Քիչ չեն նաև այնպիսինները, որոնք պատրաստ են օրվա մեծ մասն անցկացնել հայելու առաջ՝   գեղեցկացնելով իրենց մազերը:  Իրականում մազերը շատ բան են պատմում մարդու մասին և ուսումնասիրության հետաքրքիր «օբյեկտ» են: Ահա մի քանի հետաքրքիր փաստ՝ մեր մազերի և մեր մասին: 

Մարդու կյանքի ընթացքում մազերն աճում են անընդհատ, բայց ոչ՝ ամբողջ ծավալով: Մազերի 10 տոկոսը   պարզապես «մեռնում» է:

Անհնար է պարզել, թե քանի մազ կա մարդու գլխին: Դա կախված է մազերի գույնից: Միջինում մարդու գլխին  կա 130 000 մազ, բայց շիկահերների դեպքում այդ միջինը   140 000-ն է:  

Ձեր մեկ մազի միջոցով հնարավոր է իմանալ, թե որտեղ եք դուք ապրում, ինչ եք կերել վերջին ամիսների ընթացքում, ինչպես նաև շատուշատ այլ բաներ:

Վիետնամցի Տրանվան Հեյը աշխարհի ամենաերկարամազ մարդն է: Նրա մազերի երկարությունը  հասնում է  7 մետրի:  

Մազը ամսական երկարում է միջինը մեկ սանտիմետրով: Բայց դա նույնպես կախված է մազի գույնից և  ձևից:

Շիկակարմիր մազերով  մարդիկ ամենից շատն են Շոտլանդիայում: Նրանք կազմում են ամբողջ բնակչության 13 տոկոսը:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: