Latest 10 episodes

Նորաձև սանրվածքներ 2017-ի ամանորի համար

Եթե դուք դեռ մտածում եք ինչպիսի սանրվածք անել 2017-ի ամանորի համար, ահա գեղեցիկ տարբերակներ, որոնցից դուք կարող եք ընտրել ձեր ուզածը:

Տարվա գլխավոր գիշերն արդեն մի քանի օրից է: Աշուն-ձմեռ ցուցադրությունների ժամանակ ոճաբանները բազում տարբերակներ են առաջարկել, որոնք կարելի է հաշվի առնել:

80-ականների ոճի խոպոպներ

Եթե դուք դեռ չեք փորձել անցնող տարվա գլխավոր hair-թրենդը, այժմ ժամանակն է: Փոթորկոտ խոպոպները իսկական հաղթարշավ են ունեցել Giorgio Armani, Chloe, Isabel Marant, Etroցուցադրությունների ժամանակ: Այսպիսի տեսք ստանալու համար չորացրեք մազերը՝ օգտագործելով սփրեյ, այնուհետև փաթաթեք մազերը գանգրացնող ունելիի վրա: Վերջին շտրիխը՝ ձեռքերով փարթամեցրեք խոպոպները:

Ռետրո-ալիքներ

20-ականներից եկած հարդարումը հիանալի տարբերակ է 2017-ի ամանորի համար: Այն շատ հեշտ է անել, իսկ արդյունքը շքեղ է: Կերպարը կարելի է ժամանակակից դարձնել՝ խոպոպները թողնելով շարժուն: Կարևորը, որպեսզի խոպոպները մնան փափուկ և շարժուն: Այսպիսի սանրվածքները ցուցադրված են Prada, Emporio Armani, Stella McCartney շոուներում:

Երկակի տեքստուրա

Խոնավ սեքը մազերի վրա արդիական են արդեն ոչ մեկ սեզոն: Սակայն այս անգամ ոճաբանները խորհուրդ են տալիս հետևել այս թրենդին նորովի: Մասնավորապես, խոպոպները «թրջել» ոչ թե ամբողջ երկարությամբ, այլ միայն արմատների մոտ: Լավ հարթեցրած խապոպները ստեղծում են ռոքերային կերպար, որը կատարյալ է երեկույթի համար: Հարթ հերափունջը կողքի թեքված դուր կգա դասական կերպարների սիրահարներին: Այսպիսի սանրվածքներ ներկայացվել են Giambattista Valli, Saint Laurent և Mugler ցուցադրությունների ժամանակ:

Փնջիկ

Հարթ փնջիկը՝ բալետի պարուհու նման, 2017-ի ունիվերսալ սանրվածքներից է, որով կարելի է գրասենյակից միանգամից գնալ ամանորյա երեկույթի: Հենց այս կարգի սանրվածքներ են ընտրել ոճաբանները Dior և Valentino-ի ցուցադրությունների ժամանակ:

Ցածր պոչ

Կատարյալ տարբերակ բոլոր ժամանակների համար: Եթե ձեր զգեստը փայլերով է, տարբեր զարդերով, ապա սանրվածքը ցանկալի է լինի առավելագույնը լակոնիկ: Այն շատ հեշտ է անել՝ օրինակ, կարող եք նայել Salvatore Ferragamo և Jil Sander-ի աշնանային ցուցադրությունների: Ուղղակի վերցնում եք մազերի ռետւնե կապիչը և հավաքում մազերը:

Հերակալներ և մազերի զարդեր

Այս ձմեռ ոճաբանները հազվադեպ էին բեմահարթակի վրա մոդելներ թողնում առանց զարդարելու մազերը վառ hair-աքսեսուարներով: Այդ պատճառով, եթե մտածել եք սանրվածք ամանորյա համար, անպայման դիտեք մոդելների նկարները Tommy Hilfiger, Rodarte, Alexander McQueen-ի ցուցադրություններից: Նրանց վրա օգտագործել են շատ գեղեցիկ հերակալներ և խույրեր:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
Comments

Name: