Մարմնի լեզվի 7 գաղտնիք, որոնք գիտեն հաջողակ մարդիկ

Մեր մարմինը ունի իր սեփական լեզուն, որը մեր մասին կարող է ասել ավելին, քան խոսքերը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ունեն այդ լեզուն` հաջողակ են աշխատանքում և անձնական կյանքում, իսկ նրանց էմոցիոնալ ինտելեկտի մակարդակն, ըդհանուր առմամբ,  ավելի բարձր է, քան ուրիշները:

Ուղիղ պահեք ձեզ

Եթե խոսակցության ժամանակ դուք կուզիկանում եք, արմունկները դնում եք սեղանին, փակում դեմքը ձեռքերով, ապա զրուցակիցը դա կարող է հասկանալ որպես անարգանքի նշան: Այս շարժումները ցույց են տալիս, որ ձեզ հետաքրքիր չի խոսակցությունը: Իսկ եթե դուք նստում եք ուղիղ, դա ոչ միայն հետաքրքրվածության նշան է, այլ նաև ինքնավստահության: Երբեք մի կուզիկացեք, դա ձեզ զրկում է էներգիայից և ուժից:

Ճիշտ օգտագործեք ժեստերը

Արտահայտիչ միմիկան և ժեստիկուլյացիան ոչ միայն բացության նշաններ են, այլև օգնում են մարդկանց տրամադրել դեպի ձեզ: Սակայն ի նկատի ունեցեք, եթե չափը անցնեք՝ մարդիկ կարող են մտածել, որ դուք ստում եք:

Մի խաչեք ձեռքերը

Երբ դուք խաչում եք ձեռքերը կրծքի վրա, ապա հստակ նշան եք ուղղարկում՝ «ես չեմ պատրաստվում զիջել, ինչ էլ դուք ասեք, ես համաձայն չեմ»: Եթե նույնիսկ դուք ժպտում եք և դրական եք տրամադրված, խաչած ձեռքերը կամ ոտքերը հակառակն են ասում:

Մի ձեռք տվեք մազերը

Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր մշտապես ձեռք են տալիս իրենց մազերը, ապա միանգամից թողեք այդ սովորությունը: Այն ցույց է տալիս, որ դուք ձեզ ձեր ափսեի մեջ չեք զգում կամ երկնքում եք ճախրում:

Ժպտացեք

Իհարկե ժպտալ միշտ և ամեն տեղ, ապա դա այդքան էլ լավ գաղափար չէ: Սակայն ճիշտ պահին ժպտալով, դուք ցույց եք տալիս, որ վերահսկում եք իրավիճակը և հանգիստ եք, նույնիսկ, եթե լարված իրավիճակ է:

Գրագետ կապ աչքերով

Ամենայն հավանականությամբ, դա ամենակարևորն է, ինչ պետք է իմանալ մարմնի լեզվի մասին: Եթե դուք խուսափում եք նայել զրուցակցի աչքերի մեջ կամ, եթե ձեր հայացքը «վազվզում» է, նրա մոտ կարծիք է ձևավորվում, որ դուք թաքցնելու բան ունեք: Որպեսզի տեսողական կոնտակտը բնական լինի, փոքր ընդմիջումներ արեք, քանի որ անընդմեջ նայելը նյարդայնացնում է և ստիպում է զրուցակցին լարվել:

Վստահ ձեռքսեղմում

Երբեք ծուլորեն մի սեղմեք ձեռքը, թող ձեր ձեռքսեղմումը լինի ուժեղ և առույգ: Դա կնշանակի, որ դուք ինքնավստահ և գործող անձնավորություն եք: Իհարկե դա չի նշանակում, որ ձեր գործընկերների և ծանոթների մատները պետք է ճտան ողջույնի ժամանակ: Ամեն ինչում պետք է սահմանն իմանալ:

Փորձեք ձեզ կողքից նայել և վերլուծել, թե ինչպես եք ձեզ պահում շփման ժամանակ, որպեսզի բացառեք բացասական պահերը:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: