Կյանքի 5 մինի-դասեր, որ կստիպեն նորովի ընկալել աշխարհը

Ինչպես ասում է արևելյան իմաստությունը՝ եթե աշակերտը պատրաստ է, ուսուցիչը կհայտնվի: Ու եթե դուք պատրաստ եք, ապա կարող եք դաս քաղել կյանքի ցանկացած իրավիճակից՝ գրում է fit4brain.com-ը:

1․ Եթե դուք կարող եք…

Եթե դուք կարող եք սկսել ձեր օրը առանց կոֆեինի, եթե դուք միշտ կարող եք լինել կենսուրախ ու ուշադրություն չդարձնել ցավին ու վատ ինքնազգացողությանը, եթե չեք բողոքում ու մարդկանց հոգնեցնում ձեր խնդիրներով, եթե կարող եք ուտել միևնույն սնունդը ամեն օր ու դրա համար շնորհակալություն հայտնել, եթե դուք կարող եք հասկանալ սիրած մարդուն, երբ նա ձեզ համար ազատ ժամանակ չունի, եթե կարող եք ուշադրություն չդարձնել սիրած մարդու մեղադրանքներին, եթե դուք դրանում մեղավոր չեք, եթե դուք կարող եք հանգիստ ընդունել քննադատությունը, եթե դուք կարող եք ձեր աղքատ ընկերոջը վերաբերվել այնպես, ինչպես հարուստին, եթե դուք կարող եք ապրել առանց ստի և կեղծիքի, եթե դուք կարող եք պայքարել սթրեսի դեմ առանց դեղորայքի, եթե դուք կարող եք թուլանալ առանց խմիչքի, եթե կարող եք քնել առանց դեղահաբերի, եթե դուք կարող եք անկեղծորեն ասել, որ կանխակալ վերաբերմունք չունեք այլ մաշկի գույն, սեռական կողմնորոշում, կրոնական կամ քաղաքական համոզմունքներ ունեցողների նկատմամբ՝ ուրեմն դուք հասել եք ձեր շան զարգացման մակարդակին… Սըր Ուինսթոն Չերչիլ

2․ Մանրուքների ուժը

Հիպոթետիկ իրավիճակ. ի՞նչ կլինի, եթե դուք գցեք գորտին եռացող ջրով կաթսայի մեջ: Կենդանին իսկույն դուրս կցատկի: Իսկ ի՞նչ կլինի, եթե նույն գորտին գցեք սառը ջրով կաթսայի մեջ, այն դնեք կրակին ու աստիճանաբար տաքացնեք: Գորտը կթուլանա: Այն, իհարկե, կնկատի, որ ջուրը տաքանում է, սակայն կմտածի, որ մի փոքր տաքությունը չի վնասի:

Շատ բան կյանքում աստիճանաբար է կուտակվում: Հատկապես պարտքերը, ավելորդ քաշը, վատ առողջությունը: Մի թերագնահատեք մանրուքները:

3․ Նվերներ ընդունելու արվեստը

Որպեսզի ձեր կյանքում լիության մեծ հոսք լինի, շատ կարևոր է սովորել ընդունել: Մենք ստանում ենք այնքան, որքան տալիս ենք, հետևաբար անհրաժեշտ է տալ այնքան, որքան ստանում ենք: Այս կարևոր հանգամանքը շատերն անտեսում են:

Մանրամասն վերլուծության ենթարկեք ձեր արձագանքը հաճոյախոսությունների նկատմամբ: Կարողացեք դրանք ընդունել, քանի որ դրանց օգնությամբ շրջապատը կիրացնի ինչ-որ բան տալու իր հնարավորությունը:

Հեշտ ընկալել այն ամենը, ինչ ձեզ տրվում է, և դա կօգնի դեպի ձեզ գրավել առատությունը: Եթե ձեզ նվեր են անում, ընդունեք այն ու պարզապես շնորհակալություն հայտնեք: Եթե ռեստորանում ինչ-որ մեկը ցանկանում է փակել հաշիվը, մի վիճեք: Պարզապես ասեք՝ շնորհակալություն ու թույլ տվեք մարդուն կատարել իր ցանկությունը:

4․ Կարմայի գործողության սկզբունք կամ բումերանգի օրենք

5․ Վարպետության աղբյուր

Մի լուսանկարիչ եկել էր մի տիկնոջ մոտ՝ ընթրիքի: Կինը, նայելով տղամարդու լուսանկարներին, բացականչում է. «Ինչ հիանալի լուսանկարներ են: Երևի ձեր լուսանկարչական սարքը շատ լավն է»:
Լուսանկարիչը լռում է, սակայն գնալիս ասում. «Շնորհակալություն համեղ ընթրիքի համար: Հավանաբար, դուք շատ լավ կաթսաներ ունեք»:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. КамАЗ-ը երթևեկելի գոտուց հայտնվել է կիսաքանդ հատվածում
Comments

Name: