Հայտնիներ, ովքեր բռնվել են գողություն ու հանցանք կատարելիս

Նրանց թվում, ով գողություն է կատարում, հիմնականում շատ են մարդիկ, որոնք դրամի կարիք ունեն: Սակայն չկա կանոն առանց բացառությունների, այդ իսկ պատճառով երբեմն ոստիկանությունը զարմանում է, երբ տեսնում է, որ գողություն կատարած անձը աստղ է:

bigpicture.ru-բն առաջարկում է նայել այդ հայտնիներին, որոնք չեն դիմակայել գողունի ինչ-որ իրեր յուրացնելու ցանկությանը:

Ճիշտ է նաև այն, որ որոշ աստղային գողեր գողություն են կատարել մինչ հայտնի դառնալը՝ պարզապես լինելով վատ դաստիարակված դեռահասներ:

1. Մեգան Ֆոքս

Ասում են, որ Մեգանի համար տհաճ դեպքից հետո նրան արգելել էին մտնել Walmart ցանցի սուպերմարկետներ, որոնք տեղակայված են Ֆլորիդայում: Եվ դա այն պատճառով, որ դեռատի աղջիկը փորձել էր գողանալ շրթունքների փայլ:

2. Կեշա

Կեշան այսօր հայտնի ու հաջողակ երգչուհի է, սակայն դեռահաս տարիքում մանր գողություններ է արել մթերային էժան խանութներից:

3. Վայնոնա Ռայդեր

Վայնոնա Ռայդերին գողություն անելիս բռնեցրել էին 2001 թ. Բևեռլի Հիլզի Saks Fifth Avenue շքեղ խանութում: Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է նա գողանում 5000 դոլար արժողությամբ զգեստներ ու զարդեր:

4. Օ. Ջեյ Սիմփսոն

Ֆուտբոլի ամերիկացի մարզիկն աչքի է ընկնում մի շարք հանցագործություններով, որոնց հետևանքով հայտնվեց բանտում ու ազատազրկվեց 33 տարով:

5. Ամանդա Բայնս

Դերասանուհին մեկ անգամ չէ, որ մոռանում է առանց վճարելու խանութից իրեր դուրս բերել: Թեև մոռացկոտությունը կարելի է կապել թմրանյութերի ու ալկոհոլի չարաշահման հետ:

6. Բրիթնի Սփիրս

Նա հայտնի է նաև խանութներից տարբեր իրերի գողություններով: Դժվար է հասկանալ, թե հատկապես ինչն է ստիպում երգչուհուն նման քայլի դիմել:

7. Լինդսի Լոհան

Լինդսին պարբերաբար հիշեցնում է իր գոյության մասին ոչ միայն հաջող դերերով, այլև շքեղ բուտիկներից արված գողություններով ու հարբած վիճակում ավտոմեքենա վարելով:

8. Քորթնի Լավ

Լեգենդար Կուրտ Քոբեյնի այրին դեռատի հասակում բռնվել էր մարզաշապիկի գողություն կատարելիս:

9. Բրուք Բյորք

Դերասանուհին տհաճ իրավիճակի մեջ էր հայտնվել իր ամուսնու հետ կապված պատմության պատճառով:

10. Ջենիֆեր Կապրիատի

Ջենիֆեր Կապրիատին ոչ միայն թենիսի կորտերի աստղն է, այլև՝ ոստիկականական տեղամասերի: Թենիսիստուհուն պարբերաբար մեղադրում են թմրանյութերի պահպանման մեջ ու անգամ նրանում, որ հետապնդում է իր նախկին ընկերներին։

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...