Ջոել Սարտորե. անհետացող կենդանիների ստուդիական լուսանկարիչ

Ամերիկացի լուսանկարիչ Ջոել Սարտորեն փրկում է անհետացող կենդանիներին՝ մեզ ստիպելով սիրել դրանց: Այս մասին գրում է BBC-ն:

Ֆլորիդական պումա (Puma concolor coryi) Ֆլորիդայի կենդանաբանական այգում: Ջոել Սարտորեի լուսանկարը, National Geographic Photo Ark նախագիծը

Ջոել Սարտորեն 16 տարի աշխատում էր որպես National Geographic-ի լուսանկարիչ, երբ բժիշկները նրա կնոջն ախտորոշում են կրծքագեղձի քաղցկեղ: Զույգը 3 երեխա ունի, Սարտորեն որոշում է մեկ տարով հեռանալ աշխատանքից կնոջն աջակցելու համար: Քեթին պետք է ճառագայթային և քիմիաթերապիայի կուրսեր անցներ:

Աշխատանքի և ճամփորդությունների դադարը Սարտորեին հնարավորություն է տվել հետ նայելու և մտածելու իր աշխատանքի երկարաժամկետ արդյունքների մասին:

Ընկուզենու սիֆակա (Propithecus coquereli) Հյուսթոնի կենդանաբանական այգում, Տեխաս

«Հոդվածներն ամսագրերում թողարկվում էին և մոռացվում,- պատմում է լուսանկարիչը:- Բայց ես ադյպես էլ չեմ տեսել նշաններ, որ անհետացող տեսակների վիճակը բարելավվում է: Ու ես մտածեցի՝ ինչ կլինի, եթե ես անձամբ կարող եմ ինչ-որ կերպ նրանց անել»:

Դամարյան ավազափոր (Fukomys damarensis) Հյուսթոնի կենդանաբանական այգում, Տեխաս

Գանգուր արասարի (Pteroglossus beauharnaesii) Դալլասի օվկիանարիումում, Տեխաս

Սարտորեի ֆոտոնախագիծն աճել է: Շուտով նրա աշխատանքին ուշադրություն են դարձրել National Geographic-ի խմբագիրները և մի քանի ֆոտոշարք են պատվիրել:

Սա շատ լավ կենդանի է: Երբ մենք նրան լուսանկարում էինք, նա տարբեր կեցվածքներ էր ընդունում: Հիշում եմ, որ նկարահանման մեծ մասի ընթացքում նա ուտում էր

Ծոպավոր թաթերով գորտ՝ Ecnomiohyla rabborum Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատերին

Աֆրիկյան սպիտակափոր պանգոլին (Phataginus tricuspis) պանգոլինների արգելոցում, Ֆլորիդա

Օձավիզ կրիա ռեյմաննա (Chelodina reimanni) Ատլանտայի կենդանաբանական այգում

Շիմպանզեի 3-ամսեկան ձագ (Pan troglodytes) Ֆլորիդայի կենդանաբանական այգում

Ֆենեկ (Vulpes zerda) Միսսուրիի կենդանաբանական այգում

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...