Աշխարհի էքստրեմալ անկյունները, որոնք նախատեսված են համարձակ զբոսաշրջիկների համար

Newsyou.info-ն ներկայացրել է աշխարհի մի շարք էքստրեմալ անկյուններ, որոնք տարբեր երկրներից իրենց մոտ են գրավում ամենահամարձակ զբոսաշրջիկներին։

Դրանցից մեկը Պերուում գտնվող «Մանու» ազգային պարկն է, որտեղ առաջարկվում է հետևել կատվառյուծների պահվածքին։ Սակայն նրանք էլ կարող են ձեզ հետևել ծառից կամ բարձր դիրքից։ Ամեն դեպքում, եթե դուք փախուստի դիմեք՝ կատվառյուծը, որը սովորաբար հարձակվում է թիկունքից կամ կողքից, հազիվ թե հետապնդի ձեզ։

Ստորին Կալիֆոռնիայի ծովափը ոչ միայն դայվերների ու սերֆերների սիրելի հավաքատեղին է, այլև՝ սպիտակ խոշոր շնաձկների հավաքատեղին, որոնք հաճախ չէ, որ ուտում են մարդկանց, սակայն հաճախ վնասվածքներ են հասցնում նրանց։ Ռիսկը դուր է գալիս շատերին, որոնք այստեղ կարող են սուզվել վանդակով և նրա միջից կերակրել շնաձկներին։

Թայլանդում «Կաո Սոկ» ազգային պարկը գրավում է օձերի սիրահարներին։ Այստեղ ապրում է թագավորական կոբրաների ամենամեծ խմբաքանակը, որոնց մի մասի երկարությունը հասնում է ավելի քան 5 մետրի։ Դրանք ունակ են իրենց թույնով հեշտությամբ սպանել փղի։

Զամբիայում գտնվող «Հարավային Լուանգվա» ազգային պարկը նյարդերից թույլ մարդկանց տեղ չէ։ Եթե դուք որոշել եք մնալ զբոսաշրջային վրանում և լուսնի լույսի տակ զմայլվել դանդաղաշարժ գետաձիերով, ապա պետք է զգուշավորություն ցուցաբերեք։ Երիտասարդ գետաձիերը ագրեսիվ են, հատկապես վտանգավոր են գիշերը, երբ դուրս են գալիս ափ։ Գետաձիերի հարձակումներից տարեկան զոհվում է մոտ 200 մարդ։

Ավստրալիայում գտնվող «Կակադու» ազգային պարկը հայտնի է իր կոկորդիլոսներով։ Այստեղ տարեկան դրանց հարձակումներից զոհվում կամ հաշմանդամ են դառնում մի քանի մարդ։ Նման դեպքերը սովորաբար գրանցվում են այն ժամանակ, երբ մարդը շատ է մոտենում կենդանուն։ Պարկ այցելելու ամենահիանալի սեզոնը ամռան երկրորդ կեսն է, երբ արևը տաքացնում է, և կոկորդիլոսները հանգիստ պառկած են՝ վայելելով արևի ջերմությունը։

Տանզանիան խորհրդավոր երկիր է, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այն մոլորակի միակ տեղն է, որտեղ տարեցտարի ավելանում է մարդկանց վրա առյուծների հարձակումների թիվը։ Միջին հաշվով՝ առյուծների հարձակուկմներից այստեղ տարեկան զոհվում է 30 մարդ։ Սակայն դա չի կանգնեցնում Տանզանիա ժամանող զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են այդ գիշատչին տեսնել նրա բնօրրանում։

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...