9 բան, որոնք կարևոր չեն իսկական հարաբերություններում

Երբ փոքր էիք երազում էիք մեկի մասին, ով ձեզ խենթի պես սիրում է և շատ ռոմանտիկ է: Դեռահաս ժամանակ երազում եք նրա մասին, ում բոլորն են ցանկանում: Իսկ այնուհետև սկսում եք մի շարք պահանջներ ներկայացնել ձեր երազանքների տղամարդուն: Եվ վերջապես հասկանում, թե ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, օրինակ...

Որքան է նա վաստակում: Տղամարդը պարտադիր չէ լողա փողերի մեջ, որպեսզի հոգ տանի ձեր մասին կամ լավ ամուսին լինի: Ավելի լավ է լինել խելացի, հոգատար մարդու հետ, ով մի ձև կգտնի, թե ինչպես կերակրել ընտանիքը, քան հարուստի հետ, ով ձեզ չի գնահատում:

Որքանով է նա առաջատարը շրջապատում և երեկույթների ոգին: Եթե նույնիսկ ձեր ընտրյալը ամենաբաց անձնավորույթունը չէ շրջապատում, կարևորը, որ նա ձեզ հետ բաց լինի:

Որքանով եք դուք հավանում նրա ընտանիքը: Ձեր հարաբերությունները նրա հետ են և ոչ թե նրա ընտանիքի: Եթե նա ձեզ է պաշտպան կանգնում, երբ պետք է և չի պահանջում մշտապես շփվել նրանց հետ, ուրեմն այդքան էլ կարևոր չէ՝ հավանել եք դուք նրա ծնողներին կամ մորաքույրներին, թե ոչ:

Որքան անթերի է նա հագնված: Դուք դեռ կարող եք նրա հետ գնալ շոփինգի և օգնել գտնել «ճիշտ» ջինսեր:

Որքան են ձեր ճաշակները ամեն ինչում համապատասխանում: Կարևորը, որ ձեր նպատակաները և կյանքի արժեքները համընկնեն:

Որքան «ձանձրալի» է նա ձեր ընկերուհիների կարծիքով: Ավելի կարևոր է, որ ձեզ երկուսին միասին ձանձրալի չլինի:

Որքան է նրա տարիքը: Կարևոր չէ, մեծ է նա ձեզանից, փոքր, կամ միևնույն տարիքի: Կարևորը՝ ընդհանուր լեզու գտնելն է:

Որքան ընկերուհի է նա ունեցել ձեզանից առաջ: Կարևոր չէ ում հետ է նա եղել անցյալում, կարևորը, որ նա այժմ ձեր հետ է: Եվ իր սխալների վրա նա սովորում է լինել ուշադիր, հասկացող և սուր ծայրերը հարթող:

Անում է նա արդյոք ձեռնբաց ռոմանտիկ քայլեր: Մեծանալով, հասկանում եք, որ արքայազնը սպիտակ ձիու վրա ոչ այդքան ցանկանում է ձեզ ուրախացնել, որքան շրջապատին դուր գալ: Իսկ ծաղիկներով լի զամբյուղները արարքների համար կարող է լինել ներողություն խնդրելու տարբերակ: Իրական հոգատարությունը լսելն է, օգնելը, սփոփելը, աջակցելը և ուղղակի հետաքրքրվելը, թե ինչպես է անցել օրը: Դրանք այնքան սովորական բաներ են, սակայն ավելի թանկ, քան երկնքից լուսինը իջացնելու խոստումը:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...