Լավ քնի պայմանները. գիտնականներ

Ուղեղի առողջության պահպանման հարցերով համաշխարհային խորհրդի (Global Council on Brain Health) մասնակիցները մշակել են խորհուրդների ցանկ, որոնք կլավացնեն քնի որակը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:

Քնելուց առաջ պետք է գուլպաներ հագնել, դա ոտքերը տաք կպահի, նաև ննջասենյակից դուրս հանել բոլոր կենդանիներին, որոնք կարող են տիրոջը խանգարել քնել:

Ուտել պետք է քնելուց 3 ժամ առաջ: Գիշերը պետք չէ վիճել, սկանդալ սարքել, քանի որ դրա հետևանքով կարող են քնելու հետ կապված խնդիրներ առաջանալ: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս քնելուց առաջ քիչ ժամանակ անցկացնել հեռախոսը կամ պլանշետը ձեռքին:

Գիտնականները նաև խորհուրդ են տալիս քնելուց մի քանի ժամ առաջ թուլացնող, տաք վաննա ընդունել: Նաև խորհուրդ է տրվում ննջասենյակում օգտագործել հանգստացնող նարնջագույն լույսով լամպեր, ոչ թե կապույտ կամ սպիտակ լույսով, ինչպես սովորաբար լինում է:

Բժիշկներն ընդգծում են, որ քնի որակը բարելավելու դեպքում կարճ ժամանակ անց կարելի է լուծել ավելորդ քաշի խնդիրը, նաև ավելի հեշտ դիմանալ ծխելուց հրաժարվելուն:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: