Ինչու են մարդիկ խոսում երազում

Ըստ վիճակագրության, երեխաների 25% և մեծերի 5% խոսում են երազում: Ահա ինչու է դա տեղի ունենում:

Ավելի հաճախ երազում խոսում են երեխաները (գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների հետ կապված) և զգացմունքային մարդիկ: Երազում կանոնավոր կերպով խոսում են նրանք, ովքեր քնի պակաս են զգում կամ սթրեսի մեջ են: Մենք նաև կարող ենք սկսել խոսել դեպրեսիայի, ալկոհոլի և բարձր ջերմաստիճանի պատճառով:

Կարո՞ղ ենք բացահայտել մեր գաղտնիքները

Երազի առաջին և երկրորդ փուլերում խոսակցությունը կարող է կազմված լինել մի շարք անկապ բառերից կամ բարդ մենախոսություններից և տևում է 30 վայրկյանից ոչ ավելի: Երրորդ և չորրորդ փուլերում դա ավելի շատ նման է փնթփնթոցի կամ տնքոցների: Սակայն չարժե որևէ իմաստ փնտրել այդ բառերում: Այն, ինչ մենք ասում ենք երազում, ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ինչպե՞ս դադարել խոսել

Մեզանից շատերի համար երազի մեջ խոսակցությունները ժամանակավոր բնույթ են կրում, որը կարիք չունի բուժման և ինքն իրեն անցնում է:

Ցանկանու՞մ եք քնել ամուր և հանգիստ: Բժիշկները խորհուրդ են տալիս շատացնել քնի քանակը և որակը: Դա նշանակում է դադարել օգտագործել կոֆեին և ալկոհոլ քնելուց առաջ և չնարդայնանալ:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: