Լավագույն մթերքները մաշկի երիտասարդության համար

Ներառեք սննդակարգում այս 6 մթերքները, որոնք էներգիա կտան և մաշկը երիտասարդ և առողջ կպահեն: Այս մասին գրում է healthinfo-ն:

Կանաչի

Աեմենաօգտակարը մուգ կանաչ գունի տերևավոր կանաչիներն են՝ սպանախը, թրթնջուկը:

Ձու

Հարուստ են ամինաթթուներով, որոնք նպաստում են կոլագենի արտադրմանը, որն էլ ապահովում է մաշկի առաձգականությունը: Ոչ մի դեպքում մի հրաժարվեք դեղնուցից. այն շատ վիտամին В12 է պարունակում (մաշկը պաշտպանում է արտաքին ազդեցություններից և հարթեցնում է կնճիռները), նաև լյուտեին և զեաքսանտին (նպաստում են խոնավեցմանը):

Մեղր

Այն չի առաջացնում արյան մեջ շաքարի այնպիսի կտրուկ ավելացման, ինչպես շաքարավազը: Պարունակում է մանգան և սելեն, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների ազդեցությունը:

Նուշ

Մի բուռ ընկուզեղենը պարունակում է վիտամին Е-ի օրական նորմայի մինչև 50%-ը, որն ուժեղագույն հակաօքսիդանտ է և օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը: Նուշը նաև հարուստ է չհագեցած ճարպային թթուներով, որոնց շնորհիվ՝ մաշկը պահպանում է խոնավությունը, կնճիռները հարթվում են:

Չիա սերմեր

2 թ. գ. սերմերը պարունակում են մոտ 5000 մգ օմեգա-3 ճարպային թթուներ, որոնք պատասխանատու են բնական պատնեշային շերտի ստեղծման համար, որը մաշկին թույլ չի տալիս չկորցնել խոնավությունը և համարվում է մելանոմայի կանխարգելման հրաշալի միջոց:

Ձմերուկ

Դեմքի մաշկի երիտասարդության համար ևս մեկ մթերք, որը խոնավեցնում է մաշկը ներսից՝այն դարձնելով հարթ և փայլուն

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: