Գերմանացի կանանց 5 կարևոր կանոն

Չնայած դաստիարակության, աշխարհայացքի և կյանքի արժեքների տարբերությանը, յուրաքանչյուր կին, այսպես թե այնպես, ձգտում է ոտքի կանգնել և դառնալ իսկապես երջանիկ:

Ահա մի քանի օգտակար դաս գերմանացի կանանց կողմից, որոնք կսովորեցնեն հոգ տանել սեփական անձի և անձնական տարածության մասին:

Չնայել տղամարդուն որպես խնդիրները լուծելու միջոց

Ոչինչ մշատական չէ: Ձեր կյանքի ուղեկիցն էլ կարող է կորցնել աշխատանքը, փակվել իր մեջ կամ հեռանալ: Իհարկե, կարևոր է իմանալ, որ կա մեկը ում վրա դուք կարող եք հույս դնել դժվար պահին: Սակայն եթե դուք չսովորեք ինքնուրույն լուծել ձեր խնդիրները, հետագայում ավելի դժվար կլինի: Կիրքն աստիճանաբար փոխարինվում է կենցաղով, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ բացասական իրավիճակների և զգացմունքների: Դուք երկու հասուն մարդիկ եք, և պետք է հեշտացնեք միմյանց կյանքը:

Լինել անհատականություն, այլ ոչ թե միայն որևէ մեկի տան աշխատող, մայր կամ կին

Գերմանացի կանայք այդքան էլ կարյերիստ չեն և չեն էլ նվազեցնում մայրության կամ ամուսնության դերը, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից: Ուղղակի նրանք դա չեն դարձնում կյանքի նպատակ: Նրանք ռեալիստ են և պատրաստ են ամեն ինչի:

Այստեղ կինը նույնպիսի անձնավորություն է, ինչպես տղամարդը: Եվ եթե տարիքով տղամարդը առանց ընտանիքի համարվում է «ծեր գայլ», ապա կինը` «ծեր էգ առյուծ», այլ ոչ թե դժբախտ էակ: Իսկ եթե ամեն դեպքում ձեզ հաջողվել է և տանը լսվում է փոքր տոտիկների ձայնը, միևնույն է գերմանացի կինը չի մոռանա իր նախկին սովորությունները և հետաքրքրությունները: Այո, նա մայր է և կին, սակայն նա նաև սիրում է դայվինգ, օրինակի համար: Նա ունի բազմաթիվ անձնական հետաքրքրություններ և գործեր: Չէ՞, որ շատ կարևոր է զգալ ձեզ որպես անհատականություն, լինել երջանիկ յուրաքանչյուր հանգամանքներում:

Ուրիշների անձնական կյանքը իրենց գործն է

Գերմանիայում դուք երբեք չեք լսի «Ինչու՞ դու դեռ չես ամուսնացել: Ինչու՞ երեխա չունեք»: Նույնիսկ տարիքի մասին նրանք շատ հազվադեպ են հարցնում: Շատերին կարող է զարմացնել, սակայն գերմանացիները չեն սիրում ուրիշների անձնականի մասին խոսել:

Դա կարող է թվալ անտարբերություն, սակայն որոշ ժամանակ անց սկսում եք զգալ, որ դա ճիշտ մոտեցում է: Անձնական կյանքը հենց նշանակում է, որ ինքդ պետք է լուծես այնտեղ ծագող խնդիրները:

Պետք է ավելի հասարակ լինել

Գերմանացի կանայք հազվադեպ են լռում կամ ինտրիգներ հյուսում․ եթե նրանց որևէ բան դուր չի գալիս, նրանք ուղղակի այդպես էլ ասում են:

Բնական գեղեցկություն

Մեզանից շատերին թվում է, թե գերմանացի կանայք չափն անցնում են իրենց արտաքինի հանդեպ անտարբերությամբ․ չէ՞ որ մենք սովոր ենք ամեն օր աշխատանքի կամ խանութ գնալիս մեզ տեսքի բերել: Իսկ նրանք այլ կերպ են կարծում. եթե դա երեկույթ կամ հարսանիք չէ, ուրեմն հարմար տաբատները, անկրունկ կոշիկները և բնական դիմահարդարումը օրվա ընտրությունն է:

Նույնիսկ հասարակ և, թվում է, ոչ կանացի կերպարը կարելի է դարձնել գրավիչ: Տաբատները կարող են լինել հարմար և միաժամանակ նրբագեղ: Աչք ծակող դիմահարդարման փոխարեն կարելի է ընտրել անսովոր զարդեր: Իսկ առողջ, կոկիկ և խնամված մազերը կերպարի ամենականացի բաղադրիչն են:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: