Razzie Awards-ի են առաջադրվել կինեմատոգրաֆիայում վատագույն ձեռքբերման համար

Շատ շուտով՝ փետրվարի վերջին, Ամերիկյան կինոակադեմիան շնորհելու է իր «Օսկար»-ները, իսկ մինչ այդ, հայտնի են դարձել Razzie Awards-ին առաջադրվածները. հակամրցանակ՝ կինեմատոգրաֆիայում վատագույն ձեռքբերումների համար:

Ցանկում հայտնվել են նաեւ այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մեգան Ֆոքսը, Ռոբերտ դե Նիրոն, Ջուլիա Ռոբերթսը, Բեն Աֆլեքը, Ջոնի Դեփը եւ այլք:

Ի դեպ՝ վատագույն ֆիլմերի թվում հայտնվել է նաեւ Բեն Սթիլլերի Zoolander-2-ը: Նկատառում. Zoolander-2-ը, իհարկե, փոքր-ինչ հիմար ֆիլմ է, բայց այն կարելի է դիտել նաեւ երկրորդ անգամ (ոչ թե ձեր «Լա Լա Լենդը»): Սթիլլերի ֆիլմն ամբողջ աշխարհում դրամարկղային հավաքագրումների ռեկորդներ է սահմանել, իսկ նորաձեւության, շոու բիզնեսի, ժամանակակից արվեստ կոչվող տխմարության աշխարհը ժապավենում արտացոլում է այդ ոլորտներում իրերի իսկական դրությունը:

Մրցանակակիրներին հայտարարելու են փետրվարի 25-ին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ:

Եվ այսպես՝ անվանակարգերի թվով ռեկորդակիր է Zoolander 2-ը. այն առաջադրվել է 9 անվանակարգում: Ցանկի երկրորդ տեղում՝ 8 անվանակարգով, Batman v Superman: Dawn of Justice ժապավենն է:

37-րդ ամենամյա մրցանակաբաշխությանն առաջադրվածների հիմնական ցանկն այսպիսին է.

«Վատագույն ֆիլմ»

Batman v Superman: Dawn of Justice

Dirty Grandpa

Gods of Egypt

Hillary's America: The Secret History of the Democratic Party

Independence Day: Resurgence

Zoolander 2

«Վատագույն դերասան»

Բեն Աֆլեք՝ Batman v Superman: Dawn of Justice

Ջերարդ Բաթլեր՝ Gods of Egypt եւ London Has Fallen

Հենրի Քավիլ՝ Batman v Superman: Dawn of Justice

Ռոբերտ դե Նիրո՝ Dirty Grandpa

Դինեշ Դ՛Սոուզա՝ Hillary's America: The Secret History of the Democratic Party

Բեն Սթիլլեր՝ Zoolander 2

«Վատագույն դերասանուհի»

Մեգան Ֆոքս՝ Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows

Թայլեր Փերի՝ Boo! A Madea Halloween

Ջուլիա Ռոբերթս՝ Mother's Day

Բեքի Թերներ՝ Hillary's America: The Secret History of the Democratic Party

Նաոմի Ուոթս՝ Divergent Series: Allegiant

Շեյլին Վուդլի՝ Divergent Series: Allegiant

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: