«Օսկար 2017». Հայտնի են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվածների անունները

Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են՝ 

«Լա Լա Լենդ», ռեժիսոր Դեմյեն Շազել

«Լռություն», ռեժիսոր Մարտին Սկորսեզե

«Առյուծ», Հարվի Վեյնշտեյն

 «Լուսնի լույս», ռեժիսոր Բարի Ջենիքս

«Ժամանում», ռեժիսոր Դենի Վիլնյով 

 «Մանչեսթերը ծովի ափին», Քեննեթ Լոներգան

«Ցանկապատերը», Դենզել Վաշինգթոն

«Խղճի մտոք», Մել Գիբսոն

«Թաքնված կերպարներ», Թեոդոր Մելֆի

«Ամեն գնով», Դեւիդ Մաքենզի 

Նշենք, որ այս տարի հաղթողի հավակնորդների անունները հայտարարելու պատիվը կազմակերպիչները վստահել են դերասաններ Բրի Լարսոնին, Ջենիֆեր Հադսոնին եւ Քեն Վատանաբեին, ինչպես նաեւ օպերատոր Էմանուել Լյուբեցկիին եւ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանին։ Նրանց է միացել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...