Ֆեն-շուի 5 կանոն` 2017-ը սիրառատ և երջանիկ տարի դարձնելու համար

Ըստ չինական ուսման, Հրե Աքաղաղը ազդում է տարածության մեջ էներգիայի շրջանառության վրա: Ինչպե՞ս այն դրական հունի վրա դնել:

Կարմիր մոմեր վառեք

2017թ-ը ուղեկցում է բավականին սկանդալային երրորդ համարի տակ թռչող աստղը: Նրանք, ում ննջասենյակը գտնվում է հարավում, առավել ևս պետք է հետևեն այս խորհրդին: Վեճերի բացասական էներգիայից ազատվելու համար բնակարանում ունեցեք կարմիր մոմեր և վառեք դրանք ննջասենյակում: Իսկ եթե բնակարանի հարավային մասում է մուտքի դուռը, կողքին հլե դրեք:

Ընտելացրեք վիշապին

Ավելի շատ ժամանակ անցկացրեք բնակարանի հյուսիս-արևելյան հատվածում․ 2017-ին այդ ուղղությունը պատասխանատու է սիրո և սեքսուալ հարաբերությունների համար: Իսկ եթե հավատալ չինական նախանշաններին, ուրեմն տանը ոչ թե կատու կամ ձկնիկներ պահեք, այլ վիշապ (առնվազն վիշապի նկարով օրացույց ունեցեք ձեր ննջասենյակում):

Ոչ մի տեղ մի տեղափոխվեք

Ֆեն-շուի մասնագետները զգուշացնում են․ եթե դուք մտածում եք տեղափոխության մասին, ավելի լավ է հետաձգեք այն: Իսկ եթե դա անխուսափելի է, առնվազն ձեռնպահ նմացեք այն բնակարաններ տեղափոխվելուց, որտեղ մուտքի դուռը հարավում է: Տան հարավային հատվածի հետ պետք է առավել զգույշ լինել: 2017-ին այն դառնալու է բացասական էներգիայի կուտակման վայր: Այն հանգստացնելու և չեզոքացնելու համար, փորձեք այստեղ չմիացնել վառ լույս, բարձր չծիծաղել և տնային կենդանիներ չթողնել:

Դուռը շրխկացրեք

Վերադառնանք ննջասենյակ: Եթե զգում եք, որ անձնական կյանքում ամեն ինչ հաջող է ընթանում, ապա փորձեք հաճախ բացել և փակել դուռը դեպի այդ սենյակ: Ըստ արևելյան ուսմունքի՝ այս հասարակ գործողությունը գրգռում է դրական էներգիան:

Գնեք ճենապակյա արձանիկ

Ապակին և ճենապակին երկու նյութ են, որոնք ֆեն-շույում պատասխանատու են ցանկությունների կատարման համար: Մտածեք ցանկալիի մասին և դրեք արձանիկը սենյակի հյուսիսային հատվածում: Ազդեցության ուժեղացման համար հատակին կարելի է հավերժության նշան նկարել:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...