Ձմեռ 2017-ի նորաձև գույները

Ողջ աշխարհի նորաձևության սիրահարները սպասում են ամենահայտնի նորաձևության տների ցուցադրություններին, որպեսզի կողմնորոշվեն առաջիկա սեզոնի գունային թրենդներում։ Ամենամեծ հեղինակությունն այս գործընթացում վայելում է «Pantone» գույնի ինստիտուտը, որի մասնագետները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մշակում են այն գունապնակը, որն արդիական է լինելու առաջիկա սեզոնին։

2017 թվականի համար «Pantone»-ի առաջարկներում առկա են որոշակի էական փոփոխություններ։ Մասնագետները որոշել են պահպանել չեզոք, բնական երանգների թրենդը, սակայն, եթե անցյալ տարի ամենապահանջվածը նուրբ պաստելային գույներն էին, իսկ ոճի գագաթնակետը համարվում էր մեշմ վարդագույնը, որձաքարի և խամրած մանուշակագույն երանգները, ապա նոր տարում դրանց դուրս են մղել պայծառությունն ու հագեցվածությունը։

Վառ կարմիր

Ոչ բնորոշ կարմիր գույն: Չնայած յուրաքանչյուր կնոջ համար գոյություն ունի «սեփական կարմիր» գույնը: Pantone-ի հունապնակում այդ գույնը 18-1550-ն է: Այն տաք է, սակայն ունի որոշակի թանձրություն:

Դիզայներները օգտագործում են այդ գույնը և հագուստի, և դիմահարդարման մեջ:

Տաք մոխրագույն-շագանակագույն

Իրականում դա գունապնակում ամենևին էլ ձանձրալի գույն չէ: Pantone-ի գունապնակում այն 16-1318-ն է: Մուգ չէ, նույնիսկ՝ փոքր-ինչ բաց է:

Դիզայներնեը նշում են, որ այդ գույնը հիանալի է զամշի և կաշվի համար: Թրենդային վերարկուները և գխարկները հենց այս գույնի են:

Զմրուխտյա-կանաչ

Այս վառ և հարուստ գույնի անունն է 18-5845:

Այդ սառը կանաչը հիանալի կսազի պայուսակների, գլխարկների և կաշվե իրերի համար:

Վարդագույն-եղենափայտ

Հիշեք այս գույնը՝ 18-1630: Շքեղ և թանկ:

Կավագույն

Գույն 18-1340։ Այն ջերմացնում է ցուրտ օրերին։ Այրված կավի վառ և հագեցած գույնը պարզապես մագնիս է աչքի համար։

Այս գույնը հիանալի է աքսեսուարների համար:

Մանուշակագույն

Գույն 17-3240: Այն հիացմունքի է արժանի: Այս գույնը, առավել կատարյալ է աշնան համար:

Մանանեխի գույն

Աչքի համար հաճելի գույն` 14-0952: Այս ջերմ և հանգիստ գույնը հիշեցնում է աշնանային տերևաթափը:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...