3 սանրվածք, որոնք մեծացնում են

Մենք բոլորս ցանկանում ենք կատարյալ տեսք ունենալ և շատ ջանք ենք թափում, որպեսզի մեր տարիքից ավելի երիտասարդ երևանք: Սակայն երբեմն սխալ ընտրված սանրվածքը մեր տարիքը մեծացնում է:

Երկար ուղիղ մազերը հերաբաժանով կենտրոնում

Երկար ուղիղ մազերը տեսողականորեն մեծացնում են կնոջը: Չնայած դա ամենահեշտ և կարճ տարբերակն է մազերը կարգի բերելու, այդպիսի սանրվածքն ընդգծում է բոլոր փոփոխությունները և դեմքի թերությունները: Մեծ սխալ է կենտրոնում հերաբաժան անելը: Եթե դուք չեք սիրում կարճ սանրվածքներ, միջին երկարություն ընտրեք կամ անհավասար կառե կտրեք:

Մասնագետի խորհուրդ. երկարավուն դեմք ունեցողներին ոչ մի դեպքում չեն սազում երկար մազեր, դա ավելի է ընդգծում դեմքի երկարությունը: Երկար խոպոպները սազում են կլոր դեմքին, կամ սրտանման և քառակուսի:

Հարթ, հետ սանրված և պոչ կապած մազեր

Չնայած այս սեզոնի թրենդին, այսպիսի սանրվածքով պետք է զգույշ լինել: Այն բացում է ճակատը, կոպերը, պարանոցը և ոչ բոլորին է սազում: Ապացուցված է, որ պոչ հավաքած մազերը մոտ 5 տարի ավելացնում են կնոջ տարիքին:

Մասնագետի խորհուրդ. եթե դեմքը երկարավուն է, այս սանրվածքով շեշտը պետք է դնել աչքերի վրա, հավասարակշռությունը կարգավորելու համար: Կլոր դեմքին այդպիսի սանրվածքը միանշանակ չի սազի: Իսկ սրտանմնան դեմքին այն հիանալի է: Ի դեպ, պակաս կարևոր չէ, որպեսզի դեմքի մաշկն այս սանրվածքի դեպքում կատարյալ լինի:

Ճակատի հերափունջ

Սխալ ընտրված հերափունջը կարող է ձեր տարիքին մի քանի տարի ավելացնել: Այն ուշադրություն կսևեռի դեմքի բոլոր թերությունների վրա: Երիտասարդ տեսք ստանալու համար փորձեք խուսափել ուղիղ, ճակատի խիտ հերափնջերից:

Մասնագետի խորհուրդ. ճակատի հերափունջը միշտ ռիսկ է: Միանշանակ բոլորի համար ասել դժվար է: Ոմանց այն սազում է, ոմանց՝ ոչ: Այժմ մոդայիկ է թեթև անփույթ հերափունջը: Ամեն ինչ պետք է առավելագույն բնական լինի:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...