Երկու անգամ ներողություն չեն խնդրում. վարվելակերպի 10 քիչ հայտնի կանոն

Ինչպես հայտնի է կանոնները ստեղծված են, որպեսզի խախտվեն: Սակայն կան այնպիսինները, որոնք արժե պահպանել: Օրինակ՝ էթիկետը: Ահա 10 կանոն, որոնց դուք միգուցե ուշադություն չեք եղել:

Հազացեք ձախ ձեռքին

Աջ ձեռքը համարվում է սոցիալական, ձախը անձնական: Հենց աջ ձեռքով ենք մենք սովորաբար բարևում մարդկանց, շարժումներ անում, օդային համբույրներ ուղարկում: Հետևաբար, հազալուց բերանը աջ ձեռքով ծածկելը կանոնների խախտում է: Այդ նպատակով օգտագործեք ձախ ձեռքը:

Ոչ մի գլխարկ և տոպրակ

Էթիկետին խիստ հետևողների սարսափը՝ կինը ներս է մտնում փակ տարածք, նստում է առանց հանելու գլխարկը և դնում պոլիէթիլենային տոպրակը ծնկներին: Այս սարսափելի պատկերում խախտված են միանգամից երեք կետ՝ ոչ մի գլխարկ ներսում, ոչ մի տոպրակ պայուսակների փոխարեն և ոչ մի պայուսակ՝ ծնկներին: Խնդիրն այն է, որ բոլոր այս կանոններն իրականում շատ հաճախ խախտվում են և բավականին հաճախ:

Պայուսակը աջ ուսին կրեք

Քանի որ, ինչպես նշվել է, աջ ձեռքը սոցիալական է, ուրեմն այն պետք է ազատ պահել: Պայուսակը կախեք աջ ուսին կամ աջ կողմից գետնին դրեք: Կանոնների խախտում է պայուսակը աթոռի մեջքից կախելը:

Ձեր պայուսակը ձեր բեռն է

Պայմանականությունը դրա համար էլ հենց պայմանականություն է, որ թույլատրելիի և արգելվածի սահմանը երբեմն բարակ է և աննկատելի: Իր պայուսակը կինը ինքը պետք է տանի: Եթե այն ծանր է, ուրեմն հարկավոր է պակասացնել որևէ բան:

Ոչինչ չենք դնում սեղանին

Նստե՞լ եք սեղանի շուրջ: Մոռացեք ձեր գրպանների կարևոր իրերի մասին՝ բանալիները, դրամապանակը, ակնոցները... Դրանք կարելի է ամեն տեղ դնել, բայց ոչ՝ սեղանին: Ի դեպ, նստելուց մոտեցեք սեղանին ձախ կողմից և դուրս եկեք միայն աջ կողմից: Այդ կերպ դուք կխուսափեք բախումից:

Աղն առանց պղպեղ չի լինում

Այստեղ ամեն ինչ պարզ է՝ աղը և պղպեղը մեկ ամբողջություն են և չարժե դրանց բաժանել: Խնդրե՞լ են փոխանցել աղը, փոխանցեք, սակայն՝ պղպեղն էլ հետը: Եվ բարի եղեք դա անել ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: Ինչու՞: Արեք և կհասկանաք: Աջ ձեռքի շարժումը ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելի կտրուկ է լինում:

Կնոջից ձախ

Էթիկետը երբեմն անհարմարություն է պատճառում: Դրա հետ հարմարվելը ամեն մեկի անձնական գործն է: Օրինակ այն պահանջում է, որ տղամարդը քայլի բացառապես կնոջ ձախ կողմից:

Երկու անգամ ներողություն չեն խնդրում

Մեղավո՞ր եք: Ներողություն խնդրեք: Խնդրե՞լ եք, ներված եք: Վերջ, թեման փակված է, երկրորդ անգամ ասել «Կներեք ինձ» չարժե, եթե, նույնիսկ, դուք ձեզ դեռ մեղավոր եք զգում: Ավելի կարևոր է չկրկնել սխալը, քան միլլիոն անգամ ներողություն խնդրել:

«Արի գնանք ռեստորան» նույնն է, որ «Դու քո տեղն ես վճարում»

Եթե տղամարդը կնոջն ասում է. «Հրավիրում եմ քեզ ընթրելու», դա նշանակում է «Ես եմ վճարում»: Սակայն, եթե դուք լսում եք թուլացած-ընկերական «Արի գնանք ռեստորան», ըստ էթիկետի դա նշանակում է՝ «Քո փոխարեն դու ես վճարում»: Բայց դա իհարկե միանշանակ չէ:

Մեղքերը և առավելությունները ձեր մեջ

Գոյություն ունեն 9 բան, որոնցով չեն կիսվում՝ տարիքը, հարստությունը, տան խնդիրները, աղոթքը, դեղի բաղադրատոմսը, սիրային կապը, նվերը, պատիվը և անպատվությունը: Հնչում է հնաոճ, պոետիկ և իմաստուն: Միգուցե դրանից ինչ որ բան հնացել է, սակայն մեծամասնությունը պահպանվել է:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: