Հաջողակ մարդկանց 7 սովորություն

Լավ կամ վատ սովորությունները գլխավոր դեր են խաղում մեր ապագայի համար: Նրանք ազդում են մեր ընտրության վրա, խնդիրների, որոնք մենք մեր առջև դնում ենք, նպատակների, որոնց ցանկանում ենք հասնել:

Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ հասնում են կարիերայի բարձունքներին շնորհիվ սովորությունների, որոնք նրանք ձեռք են բերել:

Նրանք սիրում են փորձարկումներ անել

Եթե չկա ռիսկ, չկա նաև հաղթանակ․ դա հաջղակ մարդկանց կարգախոսն է: Իսկ եթե մարդը փորձարկումներ է անում և ռիսկի է դիմում, նա իր մասին ավելի է տեղեկանում, ինչը և նրան երջանիկ է դարձնում:

Ճիշտ հարցադրումներ են անում

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել: Ինչպե՞ս ես պետք է անեմ դա: Ի՞նչն է իմ այսօրվա առաջնահերթությունը: Այս հարցերը օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել ժամանակը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Սպորտով են զբաղվում

Շարժումը ստիպում է մեզ լավ զգալ, ինչը ենթադրում է ավելի բարձր աշխատանքային արդյունավետություն:

Չեն դադարում սովորել

Հաջողակ մարդիկ հասկանում են, որ գիտելիքները և կրթությունը չեն սահմանափակվում դպրոցում և համալսարանում ստացած գիտելիքներով: Նրանք մշտապես կարդում են, փնտրում տարբեր տեսանկյուններ, զրուցում մասնագետների հետ:

Մեդիտացիայով են զբաղվում

Դրա միջոցով դուք նպատակաուղղվածություն եք ձեռք բերում, կորում է դեպրեսիայի զգացողությունը:

Գնահատում են այն, ինչ ունեն

Երբ մարդը մշապես կենտրոնացած է նրա վրա, ինչ չունի, նա ոչ արդյունավետ է, ոչ էլ երջանիկ: Հաջողակ մարդիկ ամեն օր իրենց հիշեցնում են, որ պետք է շնորհակալ լինեն ունեցածի համար:

Շրջապատում են իրենց այնպիսի մարդկանցով, որոնք կարող են օրինակ ծառայել

Եթե ձեր մտերիմներն ունեն այնպիսի գծեր, որոնցով դուք հիանում եք, և նրանք կյանքում հաջողակ են՝ դա դառնում է հիանալի մոտիվացիա:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: