Ինչպե՞ս ազատվել անքնությունից


Ամերիկացի և շվեդ կենսաբանների խումբը գտել է աշխատող միջոց, որը անքնությամբ տառապող մարդկանց օգնում է հեշտությամբ քնել:

Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ աշխատանքային օրերին գնալ բնության գիրկ, վայելել թարմ օդ: Ըստ նրանց՝ նման պարբերական հանգստի դեպքում քնի հետ կապված խնդիրներ չեն լինի:

Հետազոտողները հրավիրել են կամավորների, ովքեր տառապում են անքնությամբ, և նրանց բաժանել են երկու խմբի: Մի խմբին ուղարկել են արշավի քաղաքից դուրս, իսկ մյուս խումբը մնացել է տանը: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր իրենց ժամանակն անց են կացրել բնության գրկում, կարողացան քնել ժամանակին և վերականգնել իրենց քնի ռեժիմը:
Ինչ վերաբերում է տանը մնացած խմբին, ապա նրանք շարունակեցին տառապել անքնությամբ:

Գիտնականները պնդում են, որ քնելու արագության վրա ազդում է մելատոնին հորմոնը, որն արտադրվում է կախված լուսավորությունից: Օրգանիզմում բավարար քանակությամբ այդ հորմոնն ունենալու համար խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել արևի տակ կամ ապահովել սենյակի լավ լուսավորություն:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...