Ինչ է տեղի ունենում, երբ տղամարդը սիրահարվում է

Նա իրեն երջանիկ է զգում: Նրա երջանկությունը գալիս է ապագայում ինչ-որ հիանալի բանի սպասումից: Նա ավելի լավ է զգում իր կապը աշխարհի հետ, նույնիսկ, եթե դուք նրա կողքին չեք: Նրա գիտակցությունը գոյություն ունի առանձին, այդ պատճառով էլ երբեմն աշխատանքը նրան ամբողջովին կլանում է և նույնիսկ նա է զարմանում այն հաճելի զգացմունքներին, որոնք արթնանում են նրա մոտ ձեզ հիշեցնող որևէ բանից:

Հետո ավելին: Այդ սիրային էյֆորիայիայից նա սկսում է ձեր մեջ սիրել ամեն ինչը: Ձեր ամեն ինչը նրան կատարյալ և մոգական է թվում: Նա պատկերացնում է, թե ինչպես է ձեզ համբուրելու, վեր է թռնում ժողովի ժամանակ տնօրենի ձայնից:

Սակայն այն, ինչ տեղի է ունենում հետո, կարող է ձեզ զարմանալի թվալ: Բոլոր այս դրական զգացմունքները վերափոխվում են ձեր սիրեկանը դառնալու ցանկության: Իսկ տղամարդու համար դա նշանակում է բոլորովին այլ բան, քան կնոջ:

Ձեր սիրեկանը դառնալու ցանկության մեջ նրա զգացմունքները իր մեջ առաջացնում են ձեզ վրա տպավորություն թողնելու ցանկություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք արձագանքում դրան: Բանն այն է, որ զգացական առունով խիստ արտաքին տեսքի տակ տղամարդու մեջ թաքնվում է թույլ կողմ: Նրանք կարող են չոր լինել, համառ, չար, առնական, սակայն այդ ամենն, իրականում, ծառայում է ավելի թույլ զգացմունքային պահանջմունքներին:

Տղամարդիկ չեն կարող ապրել խորը և կրքոտ հարաբերություններում մինչև չզգան, որ կինը նրանցով հիանում է և հարգում: Եթե ձեր տղամարդը կարծում է, որ դուր է գալիս ձեզ, սակայն զգում է, որ հիացմունք չի առաջացնում, նրա սիրահարվածությունը շուտ կանցնի:

Շատ կանայք նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան է դա հարկավոր տղամարդկանց: Ընդունում, հարգանք… Տեստոստերոնը, ինչպես հայտնի է, տղամարդու սեռական հորմոն է: Երբ այն ակտիվ է, տղամարդն իրեն առնական է զգում: Նա իրեն երջանիկ է զգում:

Իսկ գիտե՞ք արդյոք, որ տեստոստերոնի մակարդակը տղամարդու մոտ կախված է նրանից, թե ինչպես են նրան վերաբերվում: Դա ճիշտ է: Տղամարդկանց յուրաքանչյուր խմբում նրանց միջև իրենց դերերն են տեղաբաշխվում: Արդյունքում, սահմանվում է որոշակի հիերարխիա՝ կազմված ալֆա-որձերից և ենթականերից: Եվ եթե նրանց մոտ չափվի տեստոստերոնի մակարդակը, ապա այն կլինի ուղիղ համեմատական՝ մեծից փոքր, կախված սոցիալական ստատուսից:

Ինչու՞: Որովհետև տղամարդիկ կորցնում են հետաքրքրությունը այն բանի հանդեպ, ինչը ճնշում է նրանց էգոն: Իսկ կանայք կարող են դա անել տարբեր միջոցներով, նույնիսկ առանց նկատելու: Դա կարող է լինել նույնիսկ ձայնի տոնից, որով դուք նրան հաճոյախոսություն եք անում: Ձեր հարգանքը և հիացմունքը նրա հանդեպ պետք է անկեղծ լինի և արտացոլվի ձեր քայլերի և խոսքերի մեջ:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: