Գրեմմի-2017․ շոուն և հաղթողները

Լոս Անջելեսում նախօրեին անցկացվեց «Գրեմմի-2017» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Այս տարի իսկապես մասշտաբային ու անկանխատեսելի շոու էր։
 
Շոուն սկսեց անկրկնելի Ադելը՝ Hellо երգով։ Ադելն դարձավ մրցանակաբաշխության անվիճելի հաղթանակողը։ Երգչուհին հաղթանակ տարավ առաջադրված բոլոր անվանակարգերում՝ առաջանցնելով իր հիմնական մրցակից Բեյոնսեից։
Շոուի ամենավառ ու անսպասելի պահերից էր նաև հղի Բեյոնսեի  ելույթը, ում հանդիսատեսը ողջունեց հոտընկայս։ Բեյոնսեն կատարեց «Sandcastles» և  «Love Drought» երգերը՝ իր «Lemonade» ալբոմից։
 
Ելույթ ունեցավ նաև Քեթի Փերին՝ կատարելով իր նոր «Chained to the Rhythm» երգը Սքիփ Մարլիի՝ Բոբ Մարլիի թոռան հետ։ 
Ամենասպասվածը Լեդի Գագայի ու Metallica-ի ելույթն էր, ովքեր կատարեցին «Moth The Flame» երգը, իսկ Լեդի Գագան անգամ համարձակվեց ցատկել ամբոխի մեջ։
 
Ռիհաննան այս տարի առաջադրվել էր 8 անվանակարգերում, սակայն չհաղթեց ոչ մեկում։ 
Գրեմմի-2017 մրցանակաբաշխության հաղթողների ցանկը՝
 
«Տարվա լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Ադելի Hello երգը։
 «Լավագույն  փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ:
«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Chance the Rapper-ը:
«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել»
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի։
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant։
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell։
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե։
«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի։
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume։
«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք։
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ։
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե։
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya։
«Լավագույն երաժշտական ֆիլմ»՝ The Beatles: Eight Days A Week The Touring Years, The Beatles։
«Լավագույն երգը ֆիլմի համար»՝ Can't Stop The Feeling, Ջասթին Թիմբերլեյք։
Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: