«Շնորհակալություն»` գաղտնի զենք դեպրեսիայի դեմ. հոգեբաններ

Ընդամենը մեկ բառը կարող է շատ բան փոխել: Ուղղակի ասելով «շնորհակալություն» մարդը կարող է հաղթահարել դեպրեսիան, գրում է The Daily Mail-ը:

Այս եզրակացությունը գիտնականներն արել են հարցման արդյունքում: Պարզվել է, դեպրեսիայի հակումն ավելի շատ արտահայտված է այն մարդկանց մոտ, ովքեր վախեցել են ուրիշներին ցույց տալ իրենց իրական զգացմունքները:

Գիտնականները պարզել են, որ շնորհակալությունը կապված է կոգնիտիվ գերագնահատականով (ունակ լինել ընդունել բարդ իրավիճակը և վերափոխել այն որևէ դրական բանի): Այդ պատճառով «շնորհակալության» հասարակ դրսևորումը (ուղղակի «շնորհակալություն» հայտնելու սովորությունը) կօգնի փակ մարդկանց ավելի լավ արտահայտել իրենց զգացմունքները և կփրկի նրանց ներքին, չարատահայտված բացասական էմոցիաների կուտակումից:

Այդպիսի փոքրիկ փոփոխությունները օգնում են նվազեցնել անհանգստության նշանները, ընդունել մտերմությունը և աջակցությունը: Ընդհանուր առմամբ այդ ամենը ուղղված է իրավիճակների վերագնահատմանն ավելի դրական տեսանկյունից:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
Comments

Name: