3 արժեքավոր խորհուրդ նորաձևության հայտնի քննադատից

Նորաձևության աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ալեքսանդր Վասիլյեվը, մի քանի խորհուրդ ունի այն կանանց համար, որոնք դժվարանում են ճիշտ հագուստ ընտրել: Նա գտնում է, որ կանայք հագուստ ընտրելիս  երեք  սխալ են անում, ինչն էլ քողարկում է  նրանց բնական գեղեցկությունը:

Առաջին սխալն այն է, որ շատ կանայք վուլգար հագուստ են ընտրում՝ կարծելով, թե այդպիսով  յուրահատուկ ոճ կունենան: Արդյունքում նրանք    հաստ կրունկներով կոպիտ կոշիկներ են հագնում,  ավելորդ փայլերով զարդարված հագուստ, դնում են արհեստական թարթիչներ ու կեղծամներ և նմանվում են թեթևաբարո կնոջ:

Ուստի ոճաբանի առաջին խորհուրդն է՝ բնական գեղեցկությունը արհեստականով չփոխելը և վուլգար հագուկապի փոխարեն՝ ավելի համեստ լինելը:

Երկրորդ սխալը կազմվածքին չհամապատասխանող  հագուստի ընտրությունն է:

Ոճաբանը փարթամ կազմվածքով կանանց խորհուրդ է տալիս նեղ շալվարներ կամ   իրենց չափսից 2 անգամ փոքր  ներքնազգեստ չկրել: Իսկ նիհար կանանց խորհուրդ չի տրվում շատ լայն հագուստ կրել և սլացիկ կազմվածքը թաքցնել  լայն  պարկ հիշեցնող հագուստի տակ:

Երրորդ սխալը տարիքին չհամապատասխանող հագուկապն է:

Ոճաբանը 50-ն անց կանանց խորհուրդ է տալիս հրաժարվել մինի-շրջազգեստներից և անչափահասների համար նախատեսված նկարազարդ շապիկներից: Այս տարիքում ամենաճիշտը էլեգանտ հագուստ  կրելն  է: 

 

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
Comments

Name: