Սուրճի օգտակար հատկությունները


Գիտնականները նշել են ամենահիմնական  և  կարևոր պատճառները օրը թարմ սուրճով սկսելու համար.

- Սուրճը համարվում է հակաօքսիդանտների հիմնական աղբյուրը. մարդու օրգանիզմը սուրճից կլանում է առավել շատ հակաօքսիդանտներ, քան մրգերից և բանջարեղենից:

- Սուրճի բուրմունքն ունի հակասթրեսային ազդեցություն. կորեացի հետազոտողները հայտնաբերել են, որ սուրճի բուրմունքը հատուկ կերպով ազդեցություն է գործում այն սպիտակուցների վրա, որոնք կապված են ուղեղի լարվածության հետ, ինչի արդյունքում բարելավվում է ուղեղի աշխատանքը:

- Սուրճն ունակ է նվազեցնել Պարկինսոնս հիվանդության ախտանշանները. համաձայն 2012 թվականին Science Daily գիտական ամսագրում հրապարակված հոդվածի՝ սուրճն օգնում է առավելագույնս կառավարել իրենց շարժումներն այն մարդկանց, ովքեր տառապում են Պարկինսոնսի հիվանդությամբ:

- Սուրճը շատ օգտակար է լյարդի համար. հետազոտությունները, որոնք իրականացվել են 22 տարիների ընթացքում (մասնակցություն են ունեցել 125000 մարդ), ապացուցում են, որ նրանք ովքեր օրվա ընթացքում ըմպել են գոնե մեկ բաժակ սուրճ, արդյունքում նվազեցրել են լյարդի ցիռոզի զարգացման հավանականությունը 20%-ով:

- Սուրճը նվազեցնում է ինքնասպանության հակումը. 2-4 բաժակ սուրճն օրվա ընթացքում նվազեցնում է ինքնասպանության ռիսկը տղամարդկանց և կանանց համար 50%-ով:

-  Սուրճը նվազեցնում է մաշկային քաղցկեղի առաջացման ռիսկը:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: