Ինչպես են նախաճաշում երեխաները մոլորակի տարբեր անկյուններում

Ասում են՝ նախաճաշը ամենակարևորն է հատկապես մանկական աճող օրգանիզմի համար: Այդ առումով The New York Times-ը պարզել է, թե նախաճաշին ինչպես են սնվում մոլորակի տարբեր անկյուններում ապրող երեխաները:

Դոգա Գյունջե Գուրսոյ, 8 տարեկան, Ստամբուլ

Կայմակ (կաթի սերուցք մեղրով), ձիթապտուղ, ձվածեղ՝ կծու սուջուխով, կարագ, պինդ խաշած ձու, խաղողի խիտ օշարակ, տարբեր պանիրներ՝ պատրաստված ոչխարի, այծի և կովի կաթից, սերկևիլի և մոշի ջեմ, հաց և խմորեղեն, լոլիկ, վարունգ, սպիտակ բողկ և այլ թարմ բանջարեղեն, կարմիր պղպեղի պաշտետ գրիլի վրա, հալվա, կաթ և նարնջի հյութ:

Կոկի Հայասի, 4 տարեկան, Տոկիո

Կանաչ պղպեղ՝ տապակած սոյայի սոուսով, և քնջութ՝ փոքր չորացրած ձկան հետ, բրինձ, սոյայի սոուս՝ վրան հում ձու, ուտեստ լոտոսով, ձեթով տապակած կռատուկի արմատ և գազար, սոյայի սոուս և բրինձ, քաղցր գինի, ապուր միսո, խաղող, կտրտած ասիական տանձ և կաթ:

Սակի Սուզուկի, 2 տարեկան, Տոկիո

Նատո (ուտեստ սոյայի լոբուց), բրինձ, միսո ապուր, դդմիկ՝ շոգեխաշած սոյայի սոուսով, և քաղցր սակե, թթու վարունգ, ձվածեղ և խորոված սաղմոն:

Էմիլի Կատումբա, 7 տարեկան, Մալավի

Շիլա՝ պատրաստված եգիպտացորենի, սոյայի և գետնանուշի ալյուրից, տապակած փքաբլիթ եգիպտացորենի ալյուրից, սոխ, սխտոր և չիլի պղպեղ, խաշած քաղցր կարտոֆիլ և դդում, շաքարով մուգ կարմիր հյութ՝ չորացրած հիբիսկուս ծաղիկներից:

Բիրտա Գուդրուն Բրինյասդոտիր, 3,5 տարեկան, Իսլանդիա

Վարսակի ալյուր՝ շագանակագույն շաքարավազով և հյութով, կարագով և մրգերով, մածուն և ձկան յուղ:

Նաֆանաիլ Վիտշի Պիկար, 6 տարեկան, Ֆրանսիա

Մեկ կիվի, բագետ կարագով և ջեմով, շիլա՝ սառը կաթով, և թարմ նարնջի հյութ:

Արիչիա Դոմենիկա Ֆերեյրա և Հակիմ Խորխե Ֆերեյրա Գոմես, 4 և 2 տարեկան, Սան Պաուլու, Բրազիլիա

Շոկոլադե կաթ, սուրճ, կաթ, խոզապուխտ և պանիր, հացով կարագ:

Օյկու Օզարսլան, 9 տարեկան, Ստամբուլ

Սև հաց, ձիթապտուղ, շոկոլադ Nutella, կտրտած լոլիկ, պինդ խաշած ձու, ելակի մուրաբա, կարագ ու մեղր և թուրքական պանիրների մեծ տեսականի:

Ֆիլիպ և Շելկին Կամտենգո, 4 տարեկան, Չիտեձե, Մալավի

Քաղցր եգիպտացորենի տորթ չիկոնդամոյո, խաշած կարտոֆիլ ու սև թեյ՝ մի քանի գդալ շաքարով:

Տիագո Բուենթ Յանգ, 3 տարեկան, Սան Պաուլու, Բրազիլիա

Շոկոլադե կաթ, եգիպտացորենի փաթիլներ, բանանի տորթ և քաղցր սպիտակ հաց փափուկ սերուցքային պանրով:

Վիվ Բորդրեզ, 5 տարեկան, Ամստերդամ

1 բաժակ կաթ, հացով կարագ և որ ամենագլխավորն է՝ քաղցրավենիք, որը կարող է լինել տարբեր համերի (շոկոլադե, վանիլային, մրգային):

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments