2016-ի թրենդը. ինչպես ընտրել վարդագույն շրթներկ

2016-ի թրենդային գույներից մեկը լինելու է վարդագույնը: Ինչպե՞ս ընտրել վարդագույն շրթներկ, այնպես, որ այն ընդգծի ձեր արտաքինը։

Վարդագույնը վայրկենական բարձրացնում է տրամադրությունը և կյանքը դարձնում ավելի պայծառ: Այսպիսի եզրահանգման են եկել հոգեբանները: Հենց այդ պատճառով էլ 2016թ-ին վարդագույնը դիմահարդարման մեջ լինելու է առավել ակտուալ:

Շատերը կարծում են, որ վարդագույն շրթներկը ոչ բոլոր աղջիկներին է սազում, սակայն դա այդպես չէ: Վարդագույնը ունիվերսալ գույն է և կարելի է գտնել ամեն մեկին համապատասխան երանգը:

Ինչպե՞ս ընտրել վարդագույն շրթներկ

Որպես կանոն վարդագույն շրթներկի երանգը ընտրվում է ըստ մաշկի գույնի: Եթե դուք սառը տիպի եք պատկանում, ապա ընտրեք վարդագույն՝ սառը երանգով: Այդպիսի երանգները միշտ կընդգծեն սառը արտաքինի նրբագեղությունը և կերպարը կդարձնեն շատ վառ:

Եթե դուք ջերմ արտաքին ունեք, ապա հասկանալի է, որ ձեզ կսազեն տաք վարդագույնի երանգները, հաճախ՝ դեղնավուն երանգով:

Պետք է նաև նշել, որ գոյություն ունեն ունիվերսալ վարդագույն երանգներ, որոնք կսազեն բոլորին՝ անխտիր: Դրանք շուրթերի գույնին մոտ երանգներն են, որոնք կատարյալ օգնականներ կդառնան բնական դիմահարդարում անելու համար, կընդգծեն երիտասարդությունը և թարմությունը:

Որպեսզի այդպիսի երանգներն առավելագույնս ներդաշնակ նայվեն, ընտրեք ձեր շուրթերի բնական գույնից մեկ տոն մուգ: Իսկ կատարյալ դիմահարդարում ստանալու համար վարդագույն շրթներկի հետ օգտագործեք բնական երանգներ՝ աչքերի հարդարման համար: Չմոռանաք նաև ընդգծել աչքերը մատիտով և սևաներկով: Այդպիսի համադրությունը հիանալի կնայվի՝ ստեղծելով գարնանային կերպար:

Վարդագույն շրթներկ ընտրելիս երբեք մի կողմնորոշվեք դեպի այն երանգները, որոնք ձեր մաշկից բաց են: Դա մաշկին կհաղորդի հոգնածություն, ինչպես նաև կընդգծի աչքերի տակի սև շրջանները:

Իսկ անփայլ շրթներկերը սազում են բացառապես հաստ շրթունքներ ունեցեղներին, բարակ շրթունքներր նրանց վիզուալ ավելի փոքր են դարձնում:

Վարդագույն շրթներկի դեպքում օգտագործեք դեղձի գույնի կամ վարդագույն կարմրաներկ: Ոճաբանները նաև խորհուրդ են տալիս չմոռանալ վարդագույն լաքի մասին: Իհարկե, դա մի քիչ տիկնիկային տեսք է տալիս, սակայն միանգամից բարձրացնում է և ձեր և շրջապատի տրամադրությունը:

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: