Կանայք, ովքեր անում են այս 3 բանը` կհիացնեն յուրաքանչյուր տղամարդու

Ստեղծելով ճիշտ էներգետիկա տղամարդու շուրջ, օգտագործելով ճիշտ բառեր և մարմնի լեզուն, դուք կարող եք վառել կրքի կրակը նրա սրտում երկար ժամանակով: Դուք կարող եք դառնալ այն կինը, ում համար միջնադարում պայքարում էին ասպետները:

Ահա երեք միջոց, որոնց շնորհիվ դուք կարող եք դառնալ ավելի գայթակղիչ և առանց որևէ ջանքերի հմայել տղամարդուն:

Գայթակղեք նրան ձեր մեղմ կողմով

Երբ կինը տղամարդու կողքին է, նա չպետք է խաղա ուժեղ արհեստավարժի կամ տան տիկին-երեք երեխաների մայրիկի դերը: Եղեք դանդաղաշարժ, մի շտապեք, մոռացեք տղամարդուն գրավելու բոլոր ռազմավարությունների և գաղափարների մասին, ուղղակի հետևեք հարաբերությունների հոսքին: Խորը շունչ քաշեք, հարմարավետ նստեք, զգացեք ջերմություն և հանգստություն ու պարզապես վայելեք պահը:

Իրական գայթակղող կինը գիտի ինչպես տղամարդու կողքին իրեն զգալ կանացի և թույլ: Նա չի փորձում ինչ-որ բան անել և նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:

Նա թույլ է տալիս տղամարդուն իր արագությամբ առաջ շարժվել հարաբերությունների մեջ, թույլ է տալիս նրան ցուցաբերել քնքշանք և ուշադրություն: Կինը աստվածուհի է, ով ունի անբեկանելի, հանգիստ էներգիա, որը ստեղծում է հանգստության, սիրո և զգացմունքայնության մթնոլորտ:

Լսեք նրան ավելի, քան ուղղակի ականջներով

Իրական գայթակղող կինը կարող է հասկանալ տղամարդու խոցելի տեղը րոպեների ընթացքում: Նա գիտե, թե ինչպես ստիպել տղամարդուն նյարդայնանալ և հանգստանալ:

Տղամարդուն նյարդայնացնելու, ինչպես նաև բացվել ստիպելու լավագույն միջոցը  ճիշտ ժամանակին նրան լսելն է: Երբ նրա հետ եք, փորձեք, իրոք, լսել, թե ինչ է ասում: Մի ընդհատեք, մի նայեք հեռախոսին, մի շեղվեք սեփական մտքերով:

Մեզ կարող է շատ բան շեղել մարդու հետ իրական կապից: Գայթակղող կինը օգտագործում է կանացի էներգիան, որպեսզի լինի այստեղ և հիմա: Դուք պետք է մաքրեք ձեր գիտակցությունը և բացեք ձեր սիրտը: Թողեք ամեն գործ ինչ անում եք և լսեք ուշադիր՝ ականջներով, գիտակցությամբ և մարմնով:

Գայթակղեք նրան հպումներով

Եթե դուք նրբորեն դիպչեք տղամարդուն, երբ զգաք ձեր կապը նրա հետ, դա ցույց կտա նրան, որ զգացմունքները կարևոր են ձեր համար: Սակայն շատ հաճախակի մի դիպչեք նրան և մի օգտագործեք այդ հնարքը, որպեսզի կապ հրահրեք նրա հետ:

Ուղղակի դիպչեք նրան կարևոր պահերին և թող դա ցույց տա, որ դուք բաց եք հետագայի համար նույնպես, որ դուք նրա հետ միևնույն ալիքի վրա եք՝ ֆիզիկապես, հոգեպես և զգացմունքներով:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: