Latest 10 episodes

Մոնիկա Բելուչին, Սալմա Հայեկը և այլ հայտնիներ, որոնք մայրացել են 40 տարեկանից հետո

Հոլի Բերի, Սալմա Հայեկ, Մոնիկա Բելուչի

Մոտ երկու շաբաթից Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը կդառնա 50 տարեկան: Սակայն, օրերս հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է առաջին անգամ մայրանալ: Ջանեթը միակ հայտնին չէ, որը որոշել է ուշ տարիքում մայրանալ: spletnik.ru-ն ներկայացնում է 40 տարեկանից հետո երեխա ունեցած հայտնիների:

Մոնիկա Բելուչի

Իր առաջնեկին՝ Դևային Բելուչին ունեցել է Վենսան Կասելից իր 40-ամյակից շաբաթներ առաջ: Երկրորդ աղջիկը՝ Լեոնին Բելուչիի և Կասելի ընտանիքում ծնվել է, երբ դերասանուհին 46 տարեկան էր:

Մոնիկա Բելուչի

 

Վենսան Կասելը՝ Դևայի և Լեոնիի հետ

Հոլի Բերի

 

Դերասանուհին առաջին անգամ մայրացել է 41 տարեկանում՝ աղջիկ ունենալով իր այն ժամանակվա ընկեր Գեբրիել Օբրիից: Իսկ 47 տարեկանում Հոլին իր ամուսնուն՝ Օլիվյե Մարտինեսին տղա է պարգևել՝ Մասեոյին:

Հոլի Բերին դստեր՝ Նալայի և որդու՝ Մասեոյի հետ

Գվեն Ստեֆանի

 

Ստեֆանին 3 երեխա ունի: Առաջին երկուսին (Քինգսթոնին և Զումային) Գվենն ունեցել է մինչ 40 տարեկանը: Իսկ երրորդ տղային (Ապոլոյին) Ստեֆանին ունեցել է 44 տարեկանում:

Գվեն Ստեֆանին՝ Քինգսթոնի և Ապոլոյի հետ

Սալմա Հայեկ

Հայեկի և ֆրանսիացի բիզնեսմեն Ֆրանսուա-Անրի Պինոյի առայժմ միակ երեխան՝ Վալենտինան, ծնվել է, երբ դերասանուհին 41 տարեկան էր:

Ֆրանսուա-Անրի Պինոն և Սալմա Հայեկը՝ Վալենտինայի հետ:

Մըրայա Քերի

Քերին առաջին անգամ մայրացել է 41 տարեկանում: Երգչուհին զույգ է ունեցել:

Մըրայա Քերին որդու՝ Մորոկանի և դստեր՝ Մոնրոյի հետ

Ումա Թուրման

Առաջին երկու երեխաներին Թուրմանն ունեցել է 28 և 32 տարեկանում: Իսկ երրորդ երեխային՝ Ռոզալինդին, ունեցել է 42 տարեկանում:

Ումա Թուրմանը դստեր՝ Լունայի հետ

Սելին Դիոն

Երգչուհին առաջին անգամ մայրացել է 2001-ին: 2010-ին՝ 42 տարեկանում Դիոնը երկվորյակ է ունեցել՝ Էդիին և Նելսոնին։

Սելին Դիոնը՝ Էդիի և Նելսոնի հետ

Մերիլ Սթրիփ

Իր դստերը՝ Լուիզային, դերասանուհին ունեցել է 41 տարեկանում: Սթրիփը 4 երեխա ունի՝ Մերին, Գրեյսը, Լուիզան և Հենրին:

 

Մերիլ Սթրիփը

Սթրիփի աղջիկները

Ռեյչել Զոուի

Զոուին առաջին անգամ մայրացել է 39 տարեկանում, տղա է ունեցել՝ Սքայլերին: 2 տարի անց Զոուին ունեցել է երկրորդ երեխային՝ Քայուսին:

Ռեյչել Զոուին՝ Քայուսի հետ

Քելի Փրեսթոն

Ջոն Տրավոլտայի կինը՝ Քելլի Փրեսթոնը, իր երրորդ երեխային՝ Բենջամինին, ունեցել է 48 տարեկանում:

Քելի Փրեսթոն

Բևերլի Դ’Անջելո

 

Դերասանուհին իր սիրելի Ալ Պաչինոյին երկվորյակներ Անտոնին և Օլիվիային նվիրել է 49 տարեկանում:

Բևերլի Դ’Անջելոն

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments