Latest 10 episodes

5 բան, որի համար արժե փող ծախսել

«Գնեք քիչ, ընտրեք լավը և համադրեք»,- ասում է դիզայներ Վիվյեն Վեստվուդը: Զգեստապահարանի հիմնական մասը չպետք է լինի շատ վառ: Շեշտը դրեք դասական բազային հագուստի վրա՝ բարձր որակի կտորներից:

Եթե չեք ցանկանում ավելորդ փող վատնել, ղեկավարվեք հետևյալ կանոներով․

1. Ընտրեք կատարյալ կտրվածքով, առանց ծուռ կարերի և դուրս եկած թելերի հագուստ, որը լավ կներդաշնակի ձեր կազմվածքին:

2. Հագուստը պետք է լինի բարձր որակի կտորի՝ մետաքս, բուրդ, քաշեմիր: Այս կտորները թանկանոց տեսք ունեն և նույնիսկ հասարակ սվիտերին տալիս են յուրահատուկ տեսք:

3. Շեշտը դրեք դասական ոճի իրերի վրա, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս:

4. Նոր հագուստը պետք է համահունչ լինի ձեր զգեստապահարանում եղած շորերի հետ:

5. Դուք կարող եք այն գնել առանց վնասելու ընտանեկան բյուջեն:

Դասական սպիտակ վերնաշապիկ

Այս բազային հագուստը պետք է պարտադիր լինի կանացի զգեստապահարանում: Կարևոր հանդիպումների, բանակցությունների, հարցազրույցների ժամանակ ընտրեք ամենաթանկանոցը ձեր պահարանում եղածից: Այսպիսի վերնաշապիկը թարմության, ինքնավստահության և նրբագեղության տպավորություն է թողնում:

Սև զգեստ

Փոքրիկ սև զգեստը կարելի է լրացնել բազմազան աքսեսուարներով՝ զարդով, վզնոցով, գոտիներով: Այն կփոխարինի մի ողջ պահարանի: Սակայն այս զգեստի վրա խնայել չի կարելի: Գնեք անփայլ կտորից, ցանկալի է բրդյա կտորից, և այն ձեզ կծառայի բավականին երկար: Կատարյալ զգեստը պետք է գեղեցիկ նստի ձեր կազմվածքին և ընդգծի գեղեցկությունը:

Դասական բաճկոն

Լավ կարած նաճկոնն ունի հիանալի տեսք և հավաքում է կերպարը: Այն սազում է և գործնական զգեստի, և ջինսե տաբաթի ու վերնաշապիկի հետ: Ընտրեք միատոն երանգներ՝ ազատ ոճի կամ իրանը ընդգծող:

Կատարյալն նավակ-կոշիկներ

Եթե դուք պետք է ընտրեք ընդամենը մեկ բան, որի վրա կարող եք փող ծախսել, ապա ընտրեք կոշիկ: Լավ կոշիկը կարող է թանկանոց տեսք տալ էժան ջինսե տաբատին, իսկ վատ կոշիկը կարող է փչացնել նույնիսկ ամենագեղեցիկ զգեստը: Հենց կոշիկն է ավարտական տեսք տալիս ձեր կերպարին: Ի վերջո, լավ կոշիկները կարող են գրավիչ դարձնել ձեր ոտքերը:

Գեղեցիկ և հարմար կոշիկը կարևոր ներդրում է ոչ միայն ձեր զգեստապահարանի, այլև ձեր առողջության համար: Կոշիկները պետք է հարմար լինեն և չցավեցնեն:

Ամենօրյա պայուսակ

Ամուր, ընդարձակ և դասական պայուսակ․ դա ամենալավ ամենօրյա ուղեկիցն է: Սովորաբար բոլորն ընտրում են հարմարավետ չեզոք երանգի պայուսակ: Սակայն ճիշտ կլիներ ընտրել վառ մոդել, որը թույլ կտա շեշտը դնել կերպարի վրա և խաղալ նոր գույներով:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: