Latest 10 episodes

Հայտնի են Կաննի բոլոր մրցանակակիրները

Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ֆիլմը կողակցին կորցրած աշխատավորի մասին է, ով առողջական խնդիրների պատճառով կորցրել է ապրուստի միջոց հայթայթելու հնարավորությունը։

Հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ։ Գրան-պրին շնորհել են կանադացի Քսավյե Դոլանին՝ «Դա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար։ Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ է շնորհել ռումինացի Քրիստիան Մունջիուին՝ «Ավարտական երեկո» ֆիլմի համար, և ֆրանսիացի Օլիվիե Ասսայասին՝ «Անձնական գնորդ» ֆիլմի համար։ Լավագույն սցենարի համար պարգևատրվել է իրանցի Ասղար Ֆարհադին՝ «Կոմիվոյաժոր» ֆիլմի համար։

Լավագույն դերասան է ճանաչվել Շահաբ Հուսեյնին՝ «Կոմիվոյաժոր» ֆիլմում դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Ժակլին Խոսեն, ով նկարահանվել է ֆիլիպինցի Բրիյանտե Մենդոսայի Ma’ Rosa ֆիլմում։

Palme D’Honneur հատուկ մրցանակ է ստացել ֆրանսիացի դերասան Ժան Պիեռ Լեոն։

Փառատոնն անցկացվել է ֆրանսիական Լազուրե ափում՝ մայիսի 11-22-ը։

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: