Latest 10 episodes

Բլուզներ՝ 2016թ-ի նորաձև միտումները

Բլուզն իր է, որը պետք է լինի ցանկացած կնոջ զգեստապահարանում։ Հաջող ընտրված բլուզն ամենապարզ բաճկոնին կամ կիսաշրջազգեստին կարող է նրբագեղ տեսք հաղորդել։ Բլուզները մատուցվում են տարբեր ձևվածքով, երանգներով ու կտորներով։ Այդուհանդերձ, որքան էլ գեղեցիկ ու թանկագին լինի իրը, եթե այն նորաձև չէ, կարող է վնասել ձեր կերպարին։ Ահա թե ինչու պետք է գիտելալ, թե ինչ ոճի բլուզներ են առաջարկում նորաձևության արարիչները։

2016 թվականի բլուզների նորաձևությունն աչքի է ընկնում իր հարստ լուծումներով և բազմաշերտությամբ։ Դրա հիմնական միտումներն են

 Բաց ուսեր

 Կարելի է միանշանակ ասել, որ բաց ուսերով իրերը, լինեն դրանք զգեստներ, թոպեր կամ բլուզներ՝ գալիք ամառվա գլխավոր թրենդն են: Կանացի և սեքսուալ, բաց ուսերով վերնաշապիկներն ավելի անմեղ տեսք ունեն, քան դեկոլտեով հագուստը, սակայն դրանից դրանք պակաս գայթակղիչ չեն դառնում: Այդպիսի բլուզները կարելի է համադրել ամեն ինչի հետ՝ և՛ ազատ ջինսերի, և՛ միդի կիսաշրջազգեստների հետ:

Ուշադրություն դարձրեք դենիմից մոդելների վրա, ինչպես նաև պաստելային գույների: Ի դեպ՝ խոշոր օղերը շատ գեղեցիկ են նայվում բաց ուսերի հետ:

 2016 բլուզների ամենարդիական նախշապատկերը ծաղիկներն են՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ: Ուշադրություն դարձրեք մանր ծաղիկներով վերնաշապիկների վրա, որոնք կոճկվում են հենց կոկորդի տակ: Ռետրո ոճի այսպիսի բլուզները վերածնունդ են ապրում: Ծաղկավոր վերնաշապիկներով կարելի է ստեղծել բազմաթիվ նորաձև կերպարներ:

 Կանացի նախշապատկերը ձեզ դարձնում է ավելի նուրբ և ռոմանտիկ: Այն կլինի կատարյալ տարբերակ առաջին ժամադրության համար:

 70-ականների ոճ

 70-ականները դեռ չեն նահանջում, այդ պատճառով այս ոճի բլուզները իրենց տեղը կգտնեն այս սեզոնին: Զուսպ երանգների և երկրաչափական նախշապատկերների  շնորհիվ այս վերնաշապիկները ստեղծում են լավ գործնական կերպարներ, առավել մատիտ-կիսաշրջազգեստի և բարձր իրանով տաբատների հետ:

 Կիսաթափանցիկ

 Ցանցը և թափանցիկ հատվածները շատ գեղեցիկ են նայվում, սակայն այդպիսի իրերի հետ պետք է ավելի զգույշ լինել, որպեսզի գռեհիկ չերևան: Ընտրեք փակ տարբերակներ, նուրբ, բաց երանգների մեջ: Այս ամռան նորաձև ցանցային բլուզներն ավելի լավ է համադրել սպորտային կոշիկներով:

 Ներքնազգեստային ոճ

 Այս ոճի բլուզները ջինսերի և շորտերի հետ այդքան էլ չեն նմանեցվի գիշերանոցի հետ: Այն շատ հարմարավետ կլինի:

Today's most read news !
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
  • Աշխարհի համերը՝ Նազենի Հովհաննիսյանի նոր հաղորդաշարում
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
Comments